Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, համաձայն որի՝ պարեկային ծառայողը կանգնեցրել է վարորդին՝ Արցախի դրոշը մեքենայի համարանիշի վրա տեղադրելու համար:
«Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»,- նշել է պարեկը՝ փորձելով պարզաբանել, թե համարանիշը ստանդարտին համապատասխան չի եղել։
ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները ՎԻՎ օրենսգրքի 123․5 հոդվածի 1-ին մասով (Անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող կամ ինքնաշեն հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցները վարելը) նախատեսված արարքի համար կանգնեցրել և արձանագրել են իրավախախտումը։
«Ոստիկանության ծառայողները գործել են օրենքով, ուստի նրանց գործողություններում այլ ենթատեքստեր փնտրելն անթույլատրելի է»,- նշել են ՆԳՆ-ից։
Կարդացեք նաև