Aravot.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի 77 ամյա բնակիչ Վանիկ Մարեմկոյանը ԱԺ շենքի մոտ է եկել ու հայտարարել, որ իր բնակության վայրում՝ Գավառում, ունի հողային տարածքի սեփականության հետ կապված անլուծելի խնդիրներ եւ պատրաստվում է իր մոտ եղած 0.5 լիտր շշով լի բենզինը լցնել վրան, ինքնահրկիզվել:
Նա նաեւ հայտարարել է, որ իր մոտ եղած պտուտակահանն էլ կմտցնի կոկորդը: Ժամանակին հասել են իրավապահները եւ տարեց տղամարդուն տարել Արաբկիրի Ոստիկանության բաժին:
Սակայն, մեր տեղեկություններով, ինքնասպանության փորձի մասով հաղորդում չի ներկայացվել ու իրավական զարգացումներ չկան, տղամարդուն հանգստացրել են ու ճանապարհել տուն:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ