Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի հետ քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթները

Նոյեմբեր 27,2024 20:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։

Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են իրավահավասարության երաշխավորումն ու խտրականության դեմ պայքարը։ Ոլորտում տարվող աշխատանքների շրջանակներում Պաշտպանն անդրադարձել է տարբեր խումբ անձանց, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանության կարևորությանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, դրանով նախատեսվելիք կառուցակարգերին ու օրենսդրական մակարդակում իրավահավասարության երաշխավորմանն ուղղված անհրաժեշտ չափանիշների ու կարգավորումների ներդրմանը։ Նշվածի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է, ի թիվս այլնի, փաթեթի վերաբերյալ իրավասու մարմնին ներկայացված գրավոր կարծիքում արտահայտված դիրքորոշումներն ու աշխատանքային քննարկումների արդյունքները։

Զրուցակիցները շեշտադրել են օրենսդրական փաթեթի պատշաճ կիրարկման ու իրավահավասարության մանդատի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ու բավարար ռեսուրսներով ՄԻՊ ապահովման հարցը՝ ուղղված ինչպես բավարար թվով աշխատակիցների առկայությանը, նրանց պատշաճ վարձատրությանը, շենքային անհրաժեշտ պայմանների երաշխավորմանը, այնպես էլ համապատասխան կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունն ապահովելուն։

Անահիտ Մանասյանն իրավահավասարության սկզբունքի երաշխավորման համատեքստում ընդգծել է ինչպես օրենսդրական փոփոխությունների շուտափույթ ընդունման ու հակախտրականության գործիքների հրատապ ներդրման, այնպես էլ հասարակության բոլոր շերտերում գոյություն ունեցող կարծրատիպերի հաղթահարման ու ոլորտում կրթական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ընդունելության և բովանդակալից քննարկման համար։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930