«Ազատություն». Ռուսաստանն ակնկալում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Հայաստանի հետ լիարժեք գործընկերության վերականգնում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելել՝ «դռները բաց են Երևանի համար»:
«Բարեկամ երկրի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ակնկալում ենք, որ մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի», – հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան:
Զախարովան նաև ավելացրել է․ – «Մենք հաստատում ենք՝ այս փուլում Երևանի վերադարձի համար դռները բաց են»։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ հավաքին: