Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել. Մարիա Զախարովա

Նոյեմբեր 27,2024 19:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Sputnik. Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ enikos.gr պորտալը հայտնել էր, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի «Ս-300», «Տոր-Մ1» և «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրներ։

Զախարովան նշել է, որ տեղյակ է հաղորդագրություններին՝ միաժամանակ հիշեցնելով ռազմատեխնիկական համագործակցության (1995թ.) և ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման (2013թ.) երկկողմ միջկառավարական համաձայնագրերի դրույթների պահպանման անհրաժեշտության մասին:

«Դրանք միանշանակ արգելում են մեր մատակարարած ռազմական տեխնիկայի՝ առանց Ռուսաստանի համաձայնության վերաարտահանումը։ Բայց այս պահին հունական կողմից ոչ մի դիմում չի ստացվել», – ասել է ռուս դիվանագետը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր։ Ավելի ուշ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել էր, որ պաշտպանության ոլորտում իր երկիրը կհամագործակցի Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության փորձը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930