Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային արժեքների պահպանման անհրաժեշտությունը

Նոյեմբեր 27,2024 19:22

Մինչև այդ խնդիրի համակողմանի քննությանը անցնել, ես ստիպված եմ նախ անդրադառնալ ազգայինի կարևորության նսեմացնող, ապազգայնացմանը նպաստող, խիստ վտանգավոր, որոշ հայտարարությունների վրա:

Հիտլերյան նացիզմի, դեմ մղվող պայքարը, երբ հետագայում համեմվեց ազգայինի դերի և տեղի մասին խորհրդային ժամանակներից մնացած թերի, հաճախ էլ տրամագծորեն սխալ պատկերացումների հետ  մեզանում ցավոք, բավական լուրջ բացասական, հետևանքներ էլ ունեցավ:

Պարզունակ մտածելակերպ ունեցող մեր քաղաքական գործիչներից շատերը, որոնք չէին էլ հասկանում, թե առաջընթացի, քաղաքակրթության զարգացման համար ինչ առանձնահատուկ դեր է հատկացվել ազգերին, այսօրվա վարչապետի առաջնորդությամբ սկսեցին պնդել, որ ազգային արժեքների, ինքնության, մեր մշակույթային առանձնահատկությունների պահպանման, մերի, հայրենիի, հայրենիի սիրության, ազգասիրության պահանջը իզուր տեղն է շատ կարևորվում: Դա անցյալի մնացուկ է: Իմաստ չունի, այդ խնդրով Հայաստանում  քարոզչություն ծավալել, միջոցներ ծախսել, ապազգայնացման դեմ լրջորեն պայքարել:

Բանը հասավ նույնիսկ նրան, որ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, ազգայինի պահպանման քարոզը ընդամենը կարմիր շոր է, չարժի այն հագնել, որ իզուր տեղը չգռգռենք թշնամի ցուլերին:

Մտավոր կարողությունների պակասը, պատմության դասերը չսովորելը, զուգորդված վախկոտության, աթոռապաշտության հետ իրոք շատ կործանարար հետևանքներով է հղի:

Ցավոք բացի նիկոլականներից մեր քաղաքական դաշտում էլ դեռ կան նաև այլ գործիչներ որոնք չիմացության կամ օտարներից կախվածության պատճառով ազգապահպանմանման, ապազգայնացման դեմ պայքարի կարևորությունը բավարար չափով չեն արժևորում:

Չեն էլ ուզում հասկանալ, որ մրցակցությանը դիմանում, պատմության թատերաբեմից չեն հեռանում միայն այն ազգերը, այն ժողովուրդներն ու նրանց այն պետությունները, որոնք իրենց ինքնությունը, առանձնահատկությունները պահպանելով, դրանց արժեքը անընդհատ շեշտելով են կարողանում միավորել, գործի գցել իրենց մարդկանց գումարային ողջ ներուժը: Եւ որ մեր ողջ ուժերը համախմբելու, օտարների ճնշմանը դիմակայելու համար, մեծ սփյուռք ունեցող մեր երկիրը ուղղակի պարտավոր է դառնալ ազգայինի տեղնն ու դերը գնահատող, համազգային շահերով միայն կառավարվող հանրապետություն:

Եւ քանի որ մեր քաղաքական դաշտը էապես թարմացնելու, ապազգայնացման քարոզի դեմ հետևականորեն պայքարելու խնդիր այժմ խիստ հրատապ է դարձել, ես այստեղ կփորձեմ ավելի խորքային հիմնավորումներ տալով իմ կարծիքը, մտորումները այդ խնդրի մասին հայտնել, հույսով, որ այն օգտակար կլինի:

Նախորդ իմ հոդվածներում ես արդեն անդրադարձել էի այն հարցին, որ քաղաքականությանն առնչվող լուրջ հարցերը քննելիս պետք է նաև աշխարհայացքային հստակ պատկերացումներ, համոզմունքներ էլ ունենալ:

Հասկանալ, որ մարդկությունը օրգանական աշխարհի մի մասն է միայն: Եւ որ ինքնակատարելագործման ունակ այդ աշխարհը անկենդան բնության դեմ պայքարի և իր տեսակների միջև միջտեսակային և նաև ներտեսակային մրցակցություն պարտադրելու կանոններով է ղեկավարվում, զարգանում: Եւ շարունակաբար այդ կանոնները թելադրում ամեն մի տվյալ պահին ապրող իր բոլոր էակներին:

Եւ որ հազար հազարամյակների մեջ գոյատևող մարդ տեսակն էլ է ենթակա այդ կանոններին: Նրա գոյության ողջ ընթացքն էլ է ուղղորդված: Եւ այժմ միջտեսակային պայքարում լուրջ հաջողությունների հասնելուց հետո նրան առանձնահատուկ տեղ ու դերակատարում է հատկացված:

Հիմնական խնդիրը որ այժմ դրված է նրա առջև՝ միջանձնային և ներտեսակային համագործակցող խմբավորումներին մրցակցության դրդելու ճանապարհով ողջ մարդկության առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ նյութերի, տեղեկությունների՝ ինֆորմացիայի հավաքագրման, գնահատման, մշակման, արդյունավետության փորձարկման, պահպանման ՝ քաղաքակրթություն կոչվող իր համակարգը ստեղծելն է:

Ժամանակն է վերջապես հասկանալ, որ ինչպես մեծ բանաստեղծն է ասում՝ գործն է անմահ, լավ իմացեք: Որ մենք մեր համար չե միայն որ ապրում ենք: Մենք առաջին հերթին՝ իմանալով թե չիմանալով պետք է նպաստենք, ծառայենք մեր և համայն մարդկության քաղաքակրթության առաջընթացին:

Եւ դրա համար, նրան ծառայելու համար մարդիկ գիտակից, սոցիալականացված էակներ պետք է լինեն: Նրանց բնազդային հակումները այնպես պետք է ուղղորդվեն, օգտագործվեն, նրանք այնպես պետք է դաստիարակվեն, նրանց այնպիսի պահանջներ պետք է պարտադրվեն, որ որպես կանոն, իրենց իսկ ցանկությամբ անեն այն ինչ նրանցից պահանջվում է:

Պետք է հասկանալ նաև, որ մարդկության մասը կազմող՝ հազարամյակների մեջ իրենց գործունեությունը ծավալող ազգերն ու ժողովուրդները նույնպես քաղաքակրթության զարգացման հրամայականով են իրարից տարրաբաժանվել, առանձնացել:

Հաշվի է առնվել այն, որ իրենց առանձնահատկությունները պահպանող, իրենց ինքնատիպ մշակույթը, կարողություններն ու ունակությունները ունեցող, ինքնակառավարվող այդ սուբյեկտները մրցակցության մեջ մտնելով իրար հետ շատ ավելին կարող են տալ առաջընթացին քան նույնատիպ դաստիրակություն ստացած մարդկանց միանման, միատար համախումբը:

Եւ այդ պատճառով է որ աշխարհին, քաղաքակրթությանը պետք են իրենց ինքնությունը արժևորող, մրցակցությանը դիմակայելու ունակ ազգերը, նրանց համազգային կառույցները, ինքնիշխան պետությունները:

Ժամանակն է վերջապես հականալ, որ համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) գործընթացները ոչ թե ուղղված են նրան, որ միաձուլեն, միատար դարձնեն ողջ մարդկությունը, այլ ընդհակառակը պայմաններ ստեղծվի, որ ձևավորվի կարողությունների փորձարկմանը գնահատմանը նպաստող բազմամշակույթային միջավայր: Յուրաքանչուրի առավելությունները գնահատող մի այնպիսի  համակարգ: Որը առավել արժեքավորը գտնելու մրցակցության մեջ բոլոր ազգերին էլ հավասար հնարավորություններ կտա:

Եւ այդ պատճառով է որ այժմ Քաղաքակիրթ աշխարհում ազգային արժեքների, մշակույթային առանձնահատկությունների պահպանման, ներազգային համագործակցության կազմակերպման, փոքրամասնությունների իրավունքները, օրինական շահերի պաշտպանման, հավասար հնարավորության ապահովման պայմաններ են ստեղծվում:

Եւ այդ պատճառով է որ ամենուր կարևորվում է ազգապահպանությունը, ազգային կազմավորումների ինքնիշխանությունը:

Սոցիալականացման գործընթացներն էլ ամենուր կազմակերպվում է այնպես, որ ապահովվի ազգային դաստիրակությունը: Լեզվամտածողության, զգացմունքային արժեվորման առանձնահատկությունները, սովորությունները, ունակությունները, հմտությունները սերնդե -սերունդ փոխանցվեն: Սերմանվի իրենցի, հայրենիի սերը, ազգասիրությունը, ազգակիցներով հպարտանալու, ազգակցներին աջակցելու, օգնելու, համագործակցելու ցանկությունը:

Իրոք ցավալի է, որ մեր քաղաքական դաշտը այնքան է ամլացել, որ այսօր, երբ դրսում բնակվող մեր ազգակիցների քանակը 3 անգամից էլ ավելին է դարձել քան Հայաստանում են բնակվում, Իսկ արտագաղթն էլ դեռ շարունակվում է, իշխանության են եկել մարդիկ, որոնք ազգային արժեքների, շահերի, ազգայինի պանման անհրաժեշտության մասին ոճ միայն շատ թերի, թյուր, այլ տրամագծորեն սխալ պատկերացումներ ունեն:

Չնայած մեկ ուրիշ մեր մեծ բանաստեղծի բախտորոշ խոսքերը մեզանում հաճախ է հնչում, բայց ցավոք մեր այսօրվա իշխանավորները, և ոչ միայն նրանք, այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ իրոք «մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»:

Ինքնախաբեությամբ տարված, ցավոք դեռ շատ շատերն էլ չեն ուզում տեսնել, որ սակավաթիվ՝ 2,5 միլիոն բնակչությամբ, հնամաշ քայքայված տնտեսությամբ, թեր զարգացած կրթական համակարգով, տրոհված, սև սպիտակի բաժանված հանրությամբ և շատ ու շատ հարցերով հյուսիսից դեռ կախված մեր երկիրը այնքան կարողություններ չունի, որ առաջիկա տասնամյակում միայն իր ուժերով կարողանա կարգի բերել, արդիականացնել, բավարար չափով ամրապնդել իր պաշտպանական համակարգը, դուրս գալ այս ահավոր կախվածությունից:

Եւ չեն ուզում նաև հասկանալ, որ Քաղաքակիրթ աշխարհը այդ բոլորը տեսնում է և մեզ էապես կոգնի, դուրս կբերի այս վիճակից:

Քաղաքակրթության առաջընթացի հրամայականով է պատմության ողջ  ընթացքը  կարգավորվում:

Եւ բոլոր այն ժողովուրդները, նրանց այն պետությունները, որոնք այլևս չեն նպաստում այդ առաջընթացին, պետք է վաղ թե ուշ հեռանան պատմության թատերաբեմից:

 

Արշակ Սադոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930