ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանում ԵՄ առաքելության անդամների ուղեկցությամբ, ցավոք, ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականության հերթական ցուցադրումն է։
Մենք խորապես ցավում ենք, որ երկրի նախագահը, որը պաշտոնապես Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, մասնակցել է անընդունելի «հեռադիտակային շոուին», որը հանգեցնում է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը։
Չնայած Ադրբեջանի պաշտոնյաների բազմաթիվ դիմումներին՝ ուղղված նախագահի աշխատակազմին և Լեհաստանի ԱԳՆ-ին, լեհական կողմը զերծ չի մնացել այս սադրիչ քայլից։
Կարդացեք նաև
Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ այս ոչ բարեկամական գործողության դեմ»։ Սա Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունն է։
Ես իրապես ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ է այս այցը կամ դիտորդների կողմից սահմանի դիտարկումը համարվում «սադրանք» կամ «ոչ բարեկամական» քայլ։ Ի վերջո, եթե հետախուզական տվյալներ պետք լինեն եվրոպական երկրներին կան բազմաթիվ այլ հնարավորություններ․․․