Նամակ-հայտարարություն ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի Կոտայքի մասնաճյուղի աշխատակիցների կողմից
Հանրային առողջապահության պարալիզումը բերելու է բուժական բժշկության ծախսերի սարսափելի ավելացման։ Ինչն է ընկած երկակիության հիմքում․ այսինքն՝ հանրային առողջապահության ոչնչացման հիմքում կանգնած են շահեր, որը չի բխում պետության և իշխանության շահերից։ Երևի առաջին ահազանգը վերաբերվում է հենց իշխանությանը, որ փորձի հայտնաբերել «յուրայինների» կողմից կազմակերպած դավադրությունը։
Ինչ է նշանակում փակել ու վերացնել ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի երեք խոշոր մարզերի հիմնարկներ։ Որևէ մեկը պրոֆեսիոնալ մակարդակում վերլուծություն կատարել է, թե ինչի կարող է բերել այս ծրագրի իրականացումը։
Որևէ մեկը հաշվարկել է, թե մարդկային ուժերի համար ինչ անտանելի ծանրաբեռնվածությամբ են աշխատում այս հիմնարկներից յուրաքանչյուրը, այս հիմնարկներից յուրաքանչյուրի աշխատակիցը։
Կարդացեք նաև
Որևէ մեկը հիշում է, որ այս հիմնարկները քսանչորսժամյա ռեժիմով էին աշխատում կորոնավիրուսի վարակի ժամանակ։ Եվ եթե աստված մի արասցե այս ամենը կրկնվի, որը սարերի հետևում չէ և լրիվ կանխատեսելի է, ինչով են դիմակայելու և ինչպես սպասարկելու յուրաքանչյուր տարածքի բնակչության կարիքները։
Որևէ մեկը պատկերացնում է կամ չափել է ռեֆերենս լաբորատորիայի աշխատանքային թողունակությունը, երբ որ երեք խոշոր հիմնարկների աշխատանքը իբրև թե պիտի ապահովի և կատարի ռեֆերենս լաբորատորիան։ Եվ ինչու բարեխիղճ չեն ռեֆերենս լաբորատորիայի պատասխանատուները, որ գոնե կես բերան ասեն, որ անհնար է այդ աշխատանքները դնել ռեֆերենս լաբորատորիայի վրա։
Ու գիտեք այս ամենը նաև ինչի հետևանքով և ինչ պատճառով է․ տարիներ առաջ նույն թեթևությամբ և անտարբերությամբ փակեցին մարզային բոլոր մասնաճյուղերը՝ յուրաքանչյուր մարզում թողնելով մեկը՝ չավելացնելով ոչ մի ռեսուրս՝ ոչ մարդկային, ոչ տեխնիկական, ոչ նյութական: Եվ այսօր, երբ իշխանությանը մեղադրում են բազմաթիվ գործած և չգործած մեղքերի համար, արդյոք ճիշտ ժամանակն է այս հանցագործությունը ևս բարդել իշխանությունների վրա։ Հանցագործություն, որովհետև հանրային առողջապահության մակարդակը նաև տվյալ երկրի դեմքն է։ Հանրային առողջապահությունը անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչ է։ Նորմալ երկրները լավ են յուրացրել այն աքսիոմատիկ ճշմարտությունը,որ ինչքան շատ ծախսես հանրային առողջապահության զարգացման վրա, ավելին քան տասն անգամ պակաս կծախսես բուժական առողջապահության վրա։
Խոսենք նաև փաստերի մասին: Այս 3 մարզերը միասին ունեն մոտավորապես 1 միլիոնի հասնող բնակչություն և աշխարհագրական տեսանկյունից մեծ տարածք՝, տարածման մեծ շառավիղներով: Սպասարկել այս 3 մարզերը, այն էլ կցորդային կարգավիճակով, ուղղակի անհնար է պատշաճ իրականացնել:
Չմոռանանք, որ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ը ամեն ինչից բացի համարվում է ռազմավարական նշանակության հիմնարկություն և աշխարհի բոլոր երկրները հատուկ ուժեղացնում են կանխարգելիչ նշանակության առողջապահական հիմնարկները ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար, որոնք կարող են լինել կովիդի, կարմրուկի, տենդի տեսքով և ավելի անկանխատեսելի տեսքով։ Չհաշված մասսայական թունավորումները, որոնց պետք է արձագանքել օպերատիվ, լուծումները տալ արագ, նույնիսկ գիշերվա ընթացքում: Նման դեպքերը հնարավոր չէ առանց տարածքային ծառայության իրականացնել, իսկ նման նախադեպերն արդեն բազմաթիվ են:
Երեք մարզերի մասնաճյուղերի շենքերն ունեն վերանորոգման կարիք, բայց վթարային հրատապ իրավիճակում չեն: Շենքային պայմանները ոչնչով չեն անդրադառնում աշխատանքները բարեխիղճ ու պատշաճ կատարելուն։
Ի հավելումն նշենք, որ յուրաքանչյուր մարզում նմուշառման գործընթացը ռեալ կազմակերպելու համար ավելի շատ ծախս է պահանջվելու քան ներկայումս: Պրակտիկայում նմուշառման գործընթաց կազմակերպել, որը բավարարի բոլոր կողմերին, հատկապես շահառուներին, ուղղակի անհնար է ու անտրամաբանական: Կարծես գտնվում ենք «Ալիսը հրաշքների աշխարհում» տրամաբանության շրջանակներում, որտեղ ոչինչ տրամաբանական չէ: Եթե ավելացնենք, որ որևէ մարզում 1 շրջանառվող մեքենան չի կարող կազմակերպել գրաֆիկային աշխատանքը, նշանակում է այլ նպատակ է թաքնված ծրագրի հետևում: Դժվար է ենթադրել, որ ընդամենը մի քանի բժիշկ գործից հանելով ֆինանսական հարց է լուծվելու:
Ուզում ենք հուշել վարչապետին, որի համբերության բաժակը հասկանալիորեն լցվել է և կադրային փոփոխություններ է կատարում բարձր օղակներում, բայց նույնքան անմխիթար է վիճակը միջին օղակներում: Նրանցից շատերը օգտագործում են վարչապետի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյանների անուններ և շահադիտական նպատակներով իրականացում են տարբեր հակապետական ծրագրեր, որի բեռը մնալու է վարչապետի ուսերին:
Այս դեպքը ևս նմանատիպ դրսևորում ունի: Կրճատման ծրագրի հեղինակը՝ փոխնախարար՝ Լենա Նանուշյանն է, ամեն դեպքում ոչ նախարարությունում, ոչ էլ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի գլխամասում ոչ ոք չի ժխտում, եթե անգամ չեն բարձրաձայնում: Նպատակը բյուջեի ծախսերի կրճատումն է, անհասկանալի է թե խնայողություններն էլ ուր են ուղղվելու: Նշված տիկինը լինելով բարձրաստիճան սպայի կին, օգտագործում է նաև ամուսնու անունը, փորձելով իրականացնել ազգադավ ծրագրեր, նորից ելնելով իր սեփական շահերից:
Մի շատ ակնհայտ պարադոքս կա, որ սույն տիկինը չգիտես ինչու չի նկատել, որ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը ունի 5 տեղակալ: Յուրաքանչյուրը ստանում է յոթ հարյուր հազար դրամ աշխատավարձ, իսկ մասնաճյուղի բժիշկ մանրէաբանը ստանում է մոտավորապես երկու հարյուր հազար դրամ, այսինք 1 տեղակալի աշխատավարձով հնարավոր է պահել 3 բժիշկ մանրէաբան:
Սպասում ենք ու հավատում, որ պատկան մարմինները կգիտակցեն բարձրացված հարցի կարևորությունը և ողջամիտ որոշում կկայացնեն։