Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվել է սահմանել արտադրական վտանգավոր օբյեկտը չշահագործելու դեպքում դրա կոնսերվացման պարտադիր պահանջ

Նոյեմբեր 27,2024 17:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրության խախտումները, որպես կանոն, էական եւ անմիջական վտանգ են սպառնում մարդու կյանքի եւ առողջությանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նախատեսել, որ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով տարանջատվել եւ հստակեցվել են ինչպես արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ անհապաղ կատարման ենթակա կարգադրագրերին վերաբերող, այնպես էլ ստուգման արդյունքում բացահայտված խախտումների վերացման նպատակով ընդունված կարգադրագրերին վերաբերող դրույթները: Առաջարկվել է սահմանել նաեւ արտադրական վտանգավոր օբյեկտը չշահագործելու դեպքում դրա կոնսերվացման պարտադիր պահանջ՝ հնարավոր ռիսկերը բացառելու համար: Մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Պետրոս Մարտիրոսյանը ներկայացրել է պարզաբանումներ վարչական ակտի բողոքարկման ընթացակարգի, տեխնիկական անվտանգության փորձաքննության, առկա ռիսկերի հայտնաբերման եւ սահմանվող կարգավորումների վերաբերյալ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացվել է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930