Վրաստանի ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներից:
«Թե սրանից հետո ինչպես կշարունակվի գործընթացը, ոչ ոք չգիտի, բայց ամեն դեպքում դա մեր կամքն է։ Խորհրդարան չկա, այն սկզբից մինչև վերջ ոչ լեգիտիմ է»,- ասել է ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորման առաջնորդներից Զուրա Ջափարիձեն։
Դե թող մեր խորհրդարանական ընդդիմությունը սրա մասին իմանա ու զարմանա, թե ինչպես են քաղաքական ճգնաժամ ստեղծում։ Իսկ մեր ընդդիմադիրներն իրենց մանդատներից չեն հրաժարվում, քանի որ պատգամավորական բարձր աշխատավարձերով տուն են պահում, քպ-ականների հետ արտասահմանյան գործուղումների են գնում, անձեռնմխելի են դառնում և այլն։