Նոյեմբերի 25-ին Ժնևի ՄԱԿ-ի Գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայային։
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի առանցքային դերակատարությունը մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի միջազգային մեխանիզմների ամրապնդման ու զագացման հարցում։
Անդրադառնալով համագործակցության լայն օրակարգին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը բարձր է գնահատել ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների շարունակական աջակցությունը Հայաստանին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում հումանիտար բնույթի խնդիրների վերաբերյալ։ Դեսպան Տոլմաջյանը ներկայացրել է տարածաշրջանում տևական և ամուր խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող շարունակական ջանքերը։