Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած խոչընդոտներին՝ ՀՀ-ն դրական է տրամադրված հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով և նրանցից փոխադարձ քայլեր է ակնկալում. Վահան Կոստանյան

Նոյեմբեր 27,2024 16:38

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Պորտուգալիայում անցկացվող ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումին, որի շրջանակում ելույթով հանդես է եկել Դաշինքի բարեկամների խմբի հանդիպմանը։

Իր խոսքում Վահան Կոստանյանը երախտագիտություն է հայտնել հյուրընկալ երկրին՝ Պորտուգալիային, և ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի քարտուղարությանը ֆորումի կազմակերպման և օրակարգում արդի թեմաների ընդգրկման համար:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը՝ ատելության խոսքին, ռասայական և էթնիկ խտրականության ու այլատյացության հակազդմանն ուղղված համատեղ ջանքերին։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է.

«Կանխարգելման օրակարգը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի հեղինակն է: Այս տարվա դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանում հինգերորդ անգամ կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Գլոբալ ֆորումը, որի առանցքում է ցեղասպանության և այլ ոճրագործությունների վտանգի վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը։

Մշակութային ժառանգության վրա հարձակումները, ինչպես նաև մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը, որոնց մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, շարունակում են լուրջ մտահոգության տեղիք տալ և առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում Հայաստանի համար»:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրմապնդմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ չնայած առկա բոլոր խոչընդոտներին՝ Հայաստանը դրական է տրամադրված հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով և վերջիններիս կողմից փոխադարձ կառուցողական քայլեր է ակնկալում:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է Քաշքայշի հռչակագիրը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930