«Արամը մեր վիրավորված ազգի սիմպտոմն ու սիմվոլն է: Ափսոս, որ մենք այնտեղ հասանք… Եթե աշխարհում արդարություն լիներ, այնտեղ չէինք հասնի»,-իր մարմնավորած՝ թուրք դիվանագետից վրեժ լուծած Արամի կերպարի մասին խոսելիս ասուլիսում ասաց աշխարհահռչակ դերասան Սիմոն Աբգարյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե իրեն Հայաստանում ավելի շատ Արամի կերպարով են ճանաչում: Խոսքը Ռոբեր Քեշիշյանի նկարած «Արամ» ամերիկա-ֆրանսիական համատեղ գեղարվեստական ֆիլմի մասին է, որը որտեղ Սիմոն Աբգարյանը մարմնավորել է գլխավոր հերոսին:
«Մի տեսակ հակասություն կա, մենք որպես ազգ ուզում ենք առաջ գնալ՝ առանց մոռանալու, թե ինչ է պատահել մեզ, իսկ այն, ինչ պատահել է՝ փոքր բան չէ: Մենք կոտորված ժողովուրդ ենք, երբ մեկը զենքը վերցնում է ու գնում է իր վրեժը լուծելու, դա մեծ պարտություն է աշխարհի համար»,- հավելեց արվեստագետը:
Հիշեցնենք, որ 2020թ Le Figaro-ն հրապարակել էր Սիմոն Աբգարյանի նամակը Էրդողանին: «Եթե մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, ապա իմացե՛ք, որ մենք մեծացել ենք առյուծ մայրերի արգանդում»,-գրել էր Աբգարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ