Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանցվեց ամենակարևորն ու անտեսվեց ամենավտանգավորը. Սամվել Ֆարմանյան

Նոյեմբեր 27,2024 14:03

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլի պատմաաշխարհագրական վերջին գոհարի մասին քննադատական շատ փաստարկներ հնչեցին: Իմ տպավորությամբ, սակայն, շրջանցվեց ամենակարևորն ու անտեսվեց ամենավտանգավորը:

Դա պաշտոնական Անկարայի ու Բաքվի արձագանքն էր: Թուրքիայում Փաշինյանի «նվերը» մեծ հաշվով անտեսվեց՝ պաշտոնական շրջանակներից մինչև լրատվամիջոցներ, երբ թվում էր, թե պիտի լիներ հակառակը: Ադրբեջանում իր հերթին այն չգնահատվեց ինչպես հարկն է՝ դառնալով ծաղր ու ծանակի նոր առարկա:
Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Նիկոլի նման «նվերները» ոչ այնքան Թուրքիայի կամ Ադրբեջանի ուղիղ թելադրանքի հետևանք է՝ ստիպում են՝ ասում է, ինչպես տարածված է մեզանում, որքան իր անձնական, սեփական նախաձեռնությունը:

Անխոհեմորեն կազմաքանդելով Հայաստանի անվտանգության համակարգն ու հետևողականորեն ծծելով նրա դիմադրողականությունը, արտաքին ճակատագրական նոր մարտահրավերներին դեմ հանդիման, Նիկոլն այս կերպ միայն իրեն հայտնի դիվանագիտական «ճարպկությամբ», ըստ էության, ջանում է կանխարգելել գալիք նոր փորձանքը՝ հասկացնելով, որ անձամբ պատրաստ է ամեն ինչի՝ իբր զերծ պահելու այդ երկրներին նոր ագրեսիայից:

Ահա, Թուրքիայի ու Ադրբեջանի համարժեք արձագանքի բացակայությունը Նիկոլի «նվերներին» ինձ շատ ավելի է մտահոգում, քան նիկոլական ձախորդ դիվանագիտությունը: Այդպես, սովորաբար, լինում է, երբ գրպանումդ արդեն իսկ ունես առաջարկվողից ավելիին հասնելու երաշխավորված ծրագիր:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930