Նոյեմբերի 26-ին դեսպան Լիլիթ Մակունցը «American Enterprise» ինստիտուտում (AEI) հանդիպում ունեցավ ավագ գիտաշխատող Դալիբոր Ռոհաչի հետ։
Դեսպանը և Դ․Ռոհաչն անդրադարձան Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին, որոնք ընդարձակվում են դեպի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Անդրադարձ կատարվեց խաղաղության և տարածաշրջանային կարգավորման գործընթացներին։
Դեսպանը կարևորեց կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը և ընդգծեց կայուն խաղաղության կարևորությունը՝ որպես տարածաշրջանի տնտեսական իրական ներուժի բացահայտման նախապայման։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Կարդացեք նաև