Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 12-ին ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնից գրությամբ ստացվել է քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ արձանագրություն, որ Մայրիվանքի բակում Բերդ համայնքի 13 բնակիչների՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման արդյունքում վնաս է հասցվել մշակութային հուշարձան հանդիսացող Մայրիվանքի գեղագիտական տեսքին:
Ըստ նույն աղբյուրի՝ այդպիսով աղավաղվել եւ խաթարվել է եկեղեցու տեսողական ընկալումը:
Ամփոփագիրը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժին: