Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար

Նոյեմբեր 27,2024 12:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՎՏԲՀայաստան Բանկը նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները մինչև տարեկան 3%՝ առաջին 90 օրվա համար։ Պայմանները հասանելի են «Նոր գործընկեր» և «Էքսպրես» պրոդուկտների շրջանակներում՝ մանրածախ առևտրի, արտադրության և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների համար: Ֆինանսավորումը կարելի է ուղղել ընթացիկ գործունեությանը, վարկերի մարմանը և ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Դրական վարկային պատմություն և այլ բանկում գործող վարկ  ունեցող փոքր բիզնեսը կարող է օգտվել «Նոր գործընկեր» վարկից: Առաջին 90 օրվա համար տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%, հետագայում այն բարձրանում է մինչև 18% (փաստացի տոկոսադրույք՝ 17,25%)։ Առավելագույն գումարը 5 մլն ՀՀ դրամ է, ժամկետը՝ 48 ամիս։

«Էքսպրես» վարկը տրվում է առանց գրավի կամ մասնակի ապահովվածությամբ՝ 12-60 ամիս ժամկետով, 500 հազարից մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով։ Արտոնյալ ժամանակահատվածից հետո տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%-17% (փաստացի տոկոսադրույք՝ 15,05%-20,07%)՝ կախված գումարից և գրավից:

«Տարեվերջին բիզնեսի շատ ոլորտներում աճում է գործարար ակտիվությունը, և մենք հատուկ առաջարկ ենք պատրաստել այն ձեռնարկատերերի համար, որոնք միջոցների կարիք ունեն շրջանառու միջոցները համալրելու, վարկերը մարելու կամ ներդրումային նախագծեր իրականացնելու համար։ Մեզ համար կարևոր է օգտակար լինել հաճախորդներին և նրանց տրամադրել անհրաժեշտ ֆինանսական գործիքներ և լուծումներ բիզնեսի հետագա զարգացման համար», – նշել  է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Վարկի պայմաններին տեղեկանալ, ինչպես նաև հայտ ներկայացնել կարելի է Բանկի կայքում, կամ երկրի տարածքում գտնվող ցանկացած մասնաճյուղում:

 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930