Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չլուսաբանվեր դա, նույն վարչապետն իրեն նման բան թույլ չէր տա. Արմեն Մարտիրոսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 27,2024 11:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը վերջերս հարցազրույց է տվել եւ հայտարարել, որ Հայաստանում գաղջ մթնոլորտ կա, ինչի մասին առաջինը խոսել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 2007 թ․, ապա կրկնել է Սերժ Սարգսյանը, ինչի հետ ինքը համաձայն է եւ կարծում է, որ դրա մեղավորը մեդիան է` լրատվամիջոցները։ Մենք մի քանի հարց տվեցինք նրան:

– Ասում եք՝ մեդիան է գաղջ տարածում։ 

– Այո, ասում եմ։ Եթե ինֆորմացիան հոտ ունենար Հայաստանում, ապա փիս հոտ կունենար։ Բայց մենք հասկանում ենք, որ այն պետք է ինտելեկտուալ հոտ ունենա։ Օրինակ՝ թատրոնի մասին ինֆորմացիա, օպերայի մասին, ֆիզիկայի, տիեզերքի մասին, գյուղատնտեսության, նորարարության մասին։ Բայց կա նաեւ ինֆորմացիա՝ հայհոյանքի եւ անձերի մասին։ Երբ հայհոյանքի, տգեղ խոսքերի մասին, չարության մասին ինֆորմացիան 90 տոկոսն է, դա նշանակում է, որ մեդիան է դա թույլ տալիս։ Ես գիտեմ, թե ինչու են թույլ տալիս, որովհետեւ ընթերցողների մեծ մասը գնում է դրա հետեւից։

– Այսինքն՝ եթե երկրի վարչապետն ասում է, որ շինելու է, ԱԺ նախագահը քաղաքացու դեմքին է թքում, Ազգային ժողովում իրար վրա շիշ են շպրտում, ոտքով հարվածում, դրա մեղավորը մեդիա՞ն է, որ լուսաբանում է։ 

– Եթե իմ երազած մակարդակի վրա լիներ մեդիան, ապա, այո, վարչապետի խոսքը չպետք է հեռարձակվեր։

– Օրինակ BBC-ն, CNN-ը նման իրադարձությունները չե՞ն լուսաբանում։ 

– Եթե չլուսաբանվեր դա, նույն վարչապետն իրեն նման բան թույլ չէր տա։

– Պարոն Մարտիրոսյան, անգամ աշխարհի առաջատար լրատվամիջոցներում չկա նման փորձ՝ ըստ ճաշակի չլուսաբանել երկրի ղեկավարի խոսքը։ 

– Ես ասում եմ՝ ցավոք սրտի, հայաստանյան մեդիաները սեւի մասին էապես ավելի շատ են խոսում, քան լույսի։ Եթերից ամեն բան սեւի մասին է։

Երկրի ղեկավարը հայհոյում է, Դուք այդ մասին չեք խոսում, ասում եք՝ ինչո՞ւ մամուլը գրեց այդ մասին։ Ի դեպ, շատերն էլ «Անտարեսի» հրատարակած գրքերում կարող են գաղջ տեսնել. հայհոյանք, բաց տեսարանների նկարագրություն` սրանք էլ այլոց համար գուցե ընդունելի չլինեն։ Ասում են` «Անտարեսն» այլասերվածություն է քարոզում։ Ստացվում է՝ Դուք եւս գաղջ եք տարածում։ 

– Գիրքը մի համեմատեք ԶԼՄ-ի հետ, իսկ եթե համեմատում եք, օքեյ` ուրեմն թող այդպես լինի։ Արվեստը վատ լուրի հետ կապ չունի։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930