Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առաջին իսկ դեպքում բռնեինք այդ անօրինականությունն անողների ձեռքը, գուցե շղթան կտրվեր. «Հրապարակ»

Նոյեմբեր 27,2024 11:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ երբ բռնացողներն ու ոտնահարողները մնում են անպատիժ եւ մարսում են իրենց արարքները, շատ մեծ է հավանականությունը, որ նրանք հետագայում էլ են ոտնահարելու, բռնանալու, տրորելու եւ ճնշելու:

Մենք այս տարիներին բազում անօրինականությունների ենք ականատես եղել, եթե առաջին իսկ դեպքում բռնեինք այդ անօրինականությունն անողների ձեռքը, գուցե շղթան կտրվեր: Երբ շրջափակում էինք Ազգային ժողովը, որ պատգամավորների նկատմամբ տեռորի պայմաններում Նիկոլ Փաշինյանն ընտրվեր, երբ էյֆորիայից նվաղում էինք` տեսնելով, թե ինչպես է Փաշինյանը հենց խորհրդարանի բակում նախարարներին ազատում աշխատանքից, երբ հրճվում էինք` լսելով, թե կառավարության նիստում ինչպես է «նախկին թալանչիներին» խարազանում, պետք է գիտակցեինք, որ այդ քայլերն ու խոսքերն անմեղ բան չեն` դրանք լուրջ հետեւանքներ ու շարունակություն են ունենալու: Կամայականությունների ու ոտնահարումների շարքը շարունակվելու է` երկրի դատական, օրենսդիր, գործադիր, պատժիչ մարմիններին սկսելու է փոխարինել մեկ մարդ, եւ նրա կամքով է երկրում ամեն ինչ որոշվելու:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930