Ըստ լրատվամիջոցի՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո կրակոցներ են լսվել Բեյրութի ողջ տարածքում: Պարզ չէ, դրանք եղել են տոնական կրակոցներ, թե նախազգուշացրել են տարհանման մասին։
«Հեզբոլահ»-ն ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում է ճանաչվել, մինչդեռ ԵՄ-ն նրա միայն զինված թևն է ներառել իր սև ցուցակում, բայց ոչ քաղաքականը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իսրայելն աստիճանաբար՝ 60 օրվա ընթացքում, դուրս կբերի իր զորքերը, այդ ընթացքում լիբանանյան բանակը վերահսկողության տակ կվերցնի Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող հատվածը, որպեսզի «Հեզբոլահ»-ը չվերականգնի այնտեղ իր ենթակառուցվածքները, իսկ երկու կողմերի քաղաքացիական անձինք շուտով կկարողանան ապահով վերադառնալ իրենց համայնքներ։
«Հեզբոլահ»-ը պաշտոնապես չի մեկնաբանել հրադադարը, սակայն բարձրաստիճան պաշտոնյա Հասան Ֆադլալլահը լիբանանյան Al Jadeed TV-ին ասել է, որ թեև խմբավորումն աջակցում է լիբանանյան պետության հզորացմանը, սակայն այն պատերազմից դուրս կգա ավելի ուժեղ:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: