Նիկոլ Փաշինյանը վերջապես բարեհաճել է որոշ պարզաբանումներ ներկայացնել իր վարած կադրային քաղաքականության վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ իր նշանակած բարձրաստիճան պաշտոնյաները երկու խումբ են ներկայացնում․ կամ 2018 թ․ «հեղափոխական թիմի» անդամներ են, կամ 2018-ին արդեն իսկ ներգրավված են եղել պետական կառավարման համակարգում, իսկ հետո հեղափոխական գաղափարաբանության նկատմամբ «անհրաժեշտ համախոհություն են ցուցաբերել»։
Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կադրերը բաժանվում են երկու մասի․ «իր հետ քայլածներ» և «պրոֆեսիոնալներ»։ Իսկ ավելի կոնկրետ՝ պրոֆեսիոնալ զրո կարողություններով «հեղափոխականներ» և սկզբունքայնության զրոյական մակարդակով «պրոֆեսիոնալներ» (որովհետև եթե ինչ-որ մարդիկ շատ հանգիստ, առանց ձայն-ծպտուն հանելու աշխատում են քոչարյանական քրեաօլիգարխիկ «կազմակերպված պետությունում» ու «նժդեհական» իշխանությունների պետական կառավարման համակարգում, իսկ հետո «անհրաժեշտ համախոհություն ցուցաբերում» Արցախի կորուստը փրկություն համարող իշխանությունների հետ, նշանակում է՝ այդ մարդկանց սկզբունքայնությունը զրոյական մակարդակի վրա է)։
Բայց ամեն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանն իզուր է երկու տարբեր խմբերի բաժանում իր կադրերին։ Հայկո-Մկոյի հայտնի սկետչներից մեկը երևի հիշում եք, երբ հովիվը (Մկոյի հերոսը) թղթակցի հարցերին պատասխանելիս անընդհատ ճշտում է՝ հարցը սպիտա՞կ ոչխարներին է վերաբերում, թե՞ սևերին, ու վերջում պարզվում է, որ ոչ մի տարբերություն չկա՝ երկու խումբն էլ իրենն են։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: