Սասուն Խաչատրյանի՝ sms-ով հեռանալուց հետո Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ղեկավարում է Փաշինյանի վաղեմի ծանոթ, «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը։ Հարկ է նշել, որ Էդիկ Հակոբյանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանին կալանավորողն է եղել, որին 2024 թվականի գարնանը ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի նրա հայտարարագիրը, ըստ որի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 1 հողամաս։ 2023 թվականին Հակոբյանը ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Lexus մակնիշի մեքենա, որն արժեցել է 15 մլն 300 հազար դրամ։
Կոմիտեի նախագահի տեղակալի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 44 մլն 369 հազար դրամ, որից 27 մլն 840 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Էդիկ Հակոբյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 35 մլն 437 հազար դրամ, որից 21 մլն 313 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչի համար էլ Հակոբյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 2 մլն 875 հազար դրամ՝ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։