Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվեց, որ Մոսկվայում Քրիստոսից ավելի մեծ հեղինակություն վայելող մարդ կա. «ՉԻ»

Նոյեմբեր 27,2024 09:00

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե երբ է հայտարարելու իր որոշման մասին՝ մանդատից հրաժարվում է, թե ոչ, հայտարարել է. «Երեկ ժամը 2:45 րոպեին ես հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից, իմ մանկական դպրոցական ուսանողական ընկերոջ կողմից, որ ինքը շատ կնեղանա ինձանից, եթե արձագանքեմ վարչապետի հրապարակավ խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Հիմա ես սպասում եմ իր գալուն։ Այսօր երեկոյան կասեմ»:

Իսկ այն հարցին, թե ձեր ընկերը վարչապետից ավելի մե՞ծ հեղինակություն է վայելում, պատգամավորը պատասխանել է. «Ինձ համար ինքը բացառիկ հեղինակություն է, բացառիկ: Ես լսելու եմ իրեն և կայացնեմ իմ որոշումը»:

«ՉԻ». Ուուուու՜ֆ: Իիիիիի՜ֆ: Այ, էս մի ուրիշ ձև դզեց:

Հովիկ Աղազարյանը, էն Հովիկ Աղազարյանը, որը Նիկոլ Փաշինյանին համարում էր իրեն ճշմարիտ ուղու վրա դրած, աչքերը բացած, դեպի պայծառ ապագա տանող Քրիստոս, հիմա ցույց տվեց, թե իր համար իրականում ինչ հեղինակություն է վայելում վարչապետը:

Պարզվեց, որ Մոսկվայում Քրիստոսից ավելի մեծ հեղինակություն վայելող մարդ կա: Կամ՝ էակ, գերբնական արարած: Չգիտենք, կգա, կիմանանք:

Պատկերացնում ենք Նիկոլ Փաշինյանի դեմքը, երբ սեփական թիմակիցն է նրան նվաստացնում:

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930