Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՊ-ն նաեւ թեկնածու է, վարչական ռեսուրսը տակը դրած». Լևոն Բարսեղյան

Նոյեմբեր 26,2024 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է.

«Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում տեղի կունենան քաղաքապետի թեկնածուի նախնական ընտրություններ: Բացատրությունը խառն էր, բայց հասկանալի էր.- ՔՊ հնարավոր թեկնածուների մասին մարդիկ կարծիք են հայտնելու դեկտեմբերի սկզբին մի քանի օր, հետո առավել քվեներ հավաքած թեկնածուն կնշանակվի քաղաքապետի պաշտոնակատար, որն էլ «ամենայն հավանականությամբ» կհամարվի Ավագանու արտահերթ ընտրություններում ՔՊ քաղաքապետի թեկնածու՝ 1-ին համարը կլինի:

Սա շատերը վատ են հասկացել, թե բա նշանակում է քաղաքապետ: Արժեր որ հստակ բացատրեր այն, ինչ գրեցի վերը, որ թյուրիմացություն չլիներ, բայց ինչ որ է:

Հիմա կարեւորի մասին.

  1. Այսպիսով հաստատվեց, որ Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն միանշանակ որոշված չէ, ինչպես փորձում էր ներկայացնել պատգամավոր Կարեն Սարուխանյանը, թե դա ըստ կուսակցության դիրքորոշման, լինելու է համայնքի ՔՊ տարածքային կազմակերպության ղեկավարը՝ ինքը: Այսինքն անհաշտություն կա իր թեկնածության շուրջ եւ վարչապետը որոշել է նախնական ընտրություն կազմակերպել, ԱՄՆ նախագահացուների պես, երբ նախնական ընտրություն են անում կուսակցության թեկնածուներից:
  2. Փաշինյանը որոշեց, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է լինի նաեւ թեկնածու, ինչը վարչական ռեսուրս է դնում ժամանակավոր պաշտոնակատարի ձեռքը: Սա վատ է, սրանով այդ թեկնածուն մյուսների նկատմամբ առավելություն ստանում, այնինչ կարող էր օրենսդրությամբ սահմանել կամ կուսակցության ներքին պայմանավորվածությամբ որոշել, որ ՔՊ-ից նշանակված ԺՊ-ն թեկնածու չի լինելու, կկառավարի մինչեւ նոր համայնքապետի ընտրությունը, ապա կգնա իր գործերով: Սա լրացուցիչ համախմբելու է ընդդիմադիր կուսակցություններից մի քանիսին:
  3. Անհայտ է ԺՊ-ի թեկնածուների նախնական ընտրության մաքրության պաշտպանության մեխանիզմը, եթե դրան մասնակցելու են գյումրեցիները, ֆիզիկական առերես մասնակցությունը՝ անձնագրով Գյումրու հաշվառմամբ, մի բան է, էլեկտրոնային հեռակա ընտրությունը՝ այլ մեխանիզմ, դրանց հիբրիդը՝ այլ: Գուցե ՔՊ-ն դեռ չի որոշել՝ ինչն ինչպես անել, սակայն հարկավոր է ի նկատի ունենալ, որ այս մեթոդները յուրովի խոցելի են, ու կարող են նոր վեճերի տեղ տալ:
  4. Կուսակցության թեկնածուներից հիմնական թեկնածուի նախնական ընտրությունը լավ մեթոդ է երկու նկատառումով, եթե իհարկե դա արդար է անցկացվում: Մեկն այն է, որ իսկապես մարդիկ նախապես համակրանք-հակակրանք են հայտնում: Մյուսն այն է, որ անտարբեր հասարակության մի մասը սկսում է հետաքրքրվել ու այդպիսի բան նախաձեռնող կուսակցությունը լրացուցիչ հետաքրքրություն է շահում իր օգտին, որը հետո կարող է ազդել մասնակցության մակարդակի բարձրացման վրա:
  5. ՔՊ դիրքորոշումն է. 1. հանդես չգալ դաշինքով այլ քաղաքական ուժի հետ եւ 2. համայնքի ղեկավարի թեկնածու ունենալ միայն ՔՊ անդամներից: Սա արդեն մի քանի տարի է՝ կանոն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930