Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Վարդանյան. «Վարչական վերահսկողության ներքո եմ. ոտքիս՝ «բրասլետ», ձեռքիս՝ ռացիա, շաբաթը մի անգամ ստորագրել, երկրից դուրս գալու արգելք… Մի խոսքով, սահմանափակումներ ու ահռելի ֆինանսական վնասներ, որ մինչեւ այսօր կրում եմ»

Նոյեմբեր 26,2024 22:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով «ավտոբուսի գործ» անունն ստացած դատական նիստի ավարտին Aravot.am-ը զրուցեց Սամվել Վարդանյանի հետ: «Այս գործն ի սկզբանե ընդհանրապես պիտի չլիներ, որովհետեւ քրեորեն պատժելի ոչինչ չեմ արել: Ընդամենը հանրային պաշտոնատար անձին հանրային պարսավանքի եմ ենթարկել հանրային վայրում:

Պատգամավորի պնդումը, թե ես նրա ճանապարհը փակել եմ, ինչի իրավունքը չունեի, աբսուրդ է, որովհետեւ երթուղայինում բնական մարդկային խցանում է եղել: Դա ինքն էլ է փաստել, վկան էլ, տեսաձայնագրության մեջ էլ է երեւում: Իսկ վիրավորելու մասով, ինձ թվում է, որ մեր ընկալումները իրարից մի քիչ տարբեր են շատ բաների հետ կապված: Նախ, եթե հանրային պաշտոնատար անձ ես, պիտի որ նաեւ սպասես, որ գուցե կլինեն մարդիկ, որոնք գոհ չեն լինի քո գործունեությունից ու դժգոհություն կարտահայտեն, քննադատություն, նաեւ՝ կոպիտ, կոշտ, հնարավոր է նաեւ՝ վիրավորանք: Նա պիտի պատրաստ լինի նման բաների:

Դատական նիստերի ընթացքի՞ մասին: Ամիսը մի նիստ լինում է ու իմ կյանքից է գնում: Ես էլ այդ սահմանափակումներով ապրում եմ: Վարչական վերահսկողության ներքո եմ. ոտքիս՝ «բրասլետ», ձեռքիս՝ ռացիա, շաբաթը մի անգամ ստորագրել, երկրից դուրս գալու արգելք… Մի խոսքով, սահմանափակումներ ու ահռելի ֆինանսական վնասներ, որ մինչեւ այսօր կրում եմ, քանի որ հիմա աշխատանք չունեմ, առողջական վնասներ՝ նյարդային համակարգ, ինչ-որ տեղ հոգեբանական ճնշվածություն:

Ունե՞մ արդարադատության ակնկալիք: Միանգամից ասեմ, որ չունեմ»,-ասաց Սամվել Վարդանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930