Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը որոշեց՝ ինչպես և ում է նշանակելու Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար ու թեկնածու

Նոյեմբեր 26,2024 22:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կայանալու են նախնական ընտրություններ։

Այս մասին քիչ առաջ տեսանյութով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչպես են ընտրելու Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որն ամենայն հավանականությամբ կդառնա թեկնածու։

«Սիրելի քաղաքացիներ, բոլորն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարելու առանց վարչապետի միջամտության։

Եվ այդ միջամտությունը կլինի հետևյալը՝ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ։

Եվ քննարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ՝ եկել ենք այն եզրակացության, որ այդտեղ միանձնյա վարչական որոշմամբ չէ, որ պետք է նշանակում իրականացնեմ, և այդ նպատակով առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ կամ նախնական ընտրություն։

Որն է դրա իմաստը, մենք կխնդրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհների շրջանակից որպեսզի առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ։

Այդ թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցնեք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, այստեղ զուտ քաղաքական հայեցողության չափանիշ է գործելու, որից հետո մենք Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի, որոշակի սկզբունքով՝ ինչ-որ առումով նաև պատահականության սկզբունքով կիրականացնենք քվեարկություն և քվեարկության արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի ՏԻմ առաջիկա ընտրություններում։

Նախնական ընտրությունները տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին։ Այսօր ես ցանկացա այս ամսաթիվն ու այս որոշման մասին հրապարակել, հետագա մանրամասների համար կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930