Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգերում

Նոյեմբեր 26,2024 19:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը:

Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի խլում է ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք:

Համաժողովն արձանագրել է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը, բարելավել են իրենց պատրաստվածությունը ագրոպարենային համակարգերում հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի ուղղությամբ, ինչն արդյունք է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ծրագրի:

Արման Գևորգյանը խոսել է այդ ոլորտում ձեռքբերումների մասին՝ նշելով, որ Հայաստանը ձեռնարկել է գործուն քայլեր՝ նվազեցնելու հակամանրէային կայունության զարգացումը և տարածումը անասնապահության ոլորտում:

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հակամիկրոբային դեղերի կայունության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համաշխարհային շաբաթն (18-24 նոյեմբերի) անցկացվել է «Կրթել. Աջակցել. Գործել», կարգախոսի ներքո:

Կրթել

Երկրները կատարելագործել են իրենց քաղաքականությունը, լաբորատոր կարողությունները և դեղերի օգտագործման պրակտիկան: Ըստ ՊԳԿ մասնագետի՝ «Երկրներն այժմ ավելի լավ են հասկանում հակամանրէային կայունության իրավիճակը, ինչը կարևոր է նպատակային միջամտություններ մշակելու համար»:

Աջակցել

Հետազոտությունների միջոցով պարզվել են հակամանրէային կայունության վերաբերյալ գիտելիքների և պրակտիկայի հիմնական բացերը, որոնց վերացման համար մշակվել են հատուկ առաջարկներ: Ֆերմերների և անասնաբույժների համար կազմակերպվել են դասընթացներ՝ առողջ կենդանիների խնամքի և արդյունավետ ֆերմերային գործունեության խթանման նպատակով:

Գործել

Լաբորատորիաները ստանձնել են կարևոր դեր հակամանրէային կայունության հայտնաբերման և վերահսկման գործում: ՊԳԿ-ի աջակցությամբ անցկացվել են մասնագետների դասընթացներ, տրամադրվել են սարքավորումներ և ստեղծվել է տարածաշրջանային լաբորատոր ցանց: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունում հիմնադրվել է ռեֆերենս կենտրոն, որը շարունակելու է աջակցել տարածաշրջանին:

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930