Դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման հարցը քննարկման փուլում է, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից։
Իրանում վառելիքի գների բարձրացման հետևանքով ստեղծված իրադրության պատճառների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և առկա իրավիճակից ելքեր փնտրելու նպատակով ԱԳ նախարարությունը նախաձեռնել և շարունակում է քննարկումներն իրանական կողմի հետ՝ ակնկալելով, որ իրավիճակը կկարգավորվի հնարավոր սեղմ ժամկետում:
«Տեղեկացնում ենք նաև, որ հարցը բարձրացվել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ»,- հայտնում է գերատեսչությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: