Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեւակերպումները շատ գնահատողական են, չափազանց ընդհանրական ու վերացական». ՍԴ դատավոր

Նոյեմբեր 26,2024 17:07

Սահմանադրական դատարանում, որտեղ այսօր բանավոր ընթացակարգով ընթացավ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը, դատավոր Էդգար Շաթիրյանը հարցրեց խորհրդատվական ծառայության մասին, որը չի նախատեսվում: Դիմող կողմի՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչ Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ սույն գումարն ուղղվելու է առողջապահության բյուջե:

«Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ձեւակերպումները շատ գնահատողական են, չափազանց ընդհանրական ու վերացական են» ասաց դատավորը եւ մեջբերեց ծրագրից հետեւյալ նախադասությունը. «Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում, անդրադառնալով կրիտիկական ծախսերի դրդապատճառներին, մասնավորապես, դեղագործական արտադրանքի համար կատարվող բարձր ծախսերին, այդ թվում՝ ինտերալիա, մրցունակ գնագոյացման իրականացում, էլեկտրոնային դեղատոմսերի կիրառման պարտադրում, մշտադիտարկում…»:

ՍԴ դատավորը նաեւ հարցրեց՝ էլեկտրոնային դեղատոմսերի պարտադրումն ի՞նչ աղերս ունի ներկայացված համաձայնագրի հետ:

Լենա Նանուշյանը պատասխանեց. «Երբ խոսում էի «գրպանից դուրս» ծախսերի մասին, քառասուն տոկոսը դեղորայքի համար է: Շատ հաճախ քաղաքացու կողմից դեղորայքի օգտագործումը չհիմնավորված է, դրանք քաոտիկ ծախսեր էին: Պրոտոկոլների համար ինչպիսի դեղորայքը պիտի օգտագործվի, գրել ենք, սահմանել: Եթե քաղաքացին ստանա, բժիշկը դուրս գրի, քաղաքացին այդ դեղատոմսով կարող է գնալ դեղատուն, այդ դեղատոմսով այդ գումարը կփոխհատուցվի: Այդ դեղորայքի դուրս գրման գործիքը էլեկտրոնային դեղատոմսն է, որը օգտագործում ենք ներկայումս որոշակի դեղերի համար»:

… Այս ամենից հետո ՍԴ-ն որոշեց ՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930