Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ․-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցան աննկարագրելի մասշտաբի տվյալների արտահոսքեր, հատկապես՝ պետական սերվերներից. այդպես էլ չենք տեղեկացվել, թե ինչ դասեր են քաղվել. Սամվել Մարտիրոսյան

Նոյեմբեր 26,2024 16:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տվյալների արտահոսքը և ընդհանուր անհոգությունը

«Media.am». 2020 թվականի ամռանը ադրբեջանական հաքերները հրապարակեցին կորոնավիրուսով հիվանդների և կոնտակտավորների հազարավոր տվյալներ՝ ստանալով դրանք զանազան էլեկտրոնային փոստեր կոտրելով, որոնց միջոցով բժշկական հաստատությունների կամ ՏԻՄ մարմինների ներկայացուցիչները ազատորեն փոխանակվում էին այս տվյալներով։

2020թ․-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցան աննկարագրելի մասշտաբի տվյալների արտահոսքեր, հատկապես՝ պետական սերվերներից։ Մենք այդպես էլ չենք տեղեկացվել, թե ինչն է, որտեղից և ինչ ծավալներով արտահոսել, ով է պատասխանատու եղել, ինչ դասեր են քաղվել։ Պետական մարմինները լռում են մինչև օրս։ Կարծես ոչինչ չի կատարվել։ Հետագայում, բավականին շատ անգամ արտահոսել են տվյալներ տարբեր մասնավոր ընկերություններից։ Այդ տվյալները հիմնականում ներառել են մարդկանց հասցեները, հեռախոսահամարները, անձնագրային տվյալները։

Նաև հարկ է նշել, որ ադրբեջանական և թուրքական հաքերային խմբավորումները մեծ միջազգային արտահոսքերի դեպքում ընդհանուր տվյալների բազայից զտում և հանում են զուտ հայաստանյան օգտատերերի տվյալները և հրապարակում այդ տեսքով՝ ավելի թիրախային խոցելի դարձնելով հայաստանցիներին։

Կան ավելի վտանգավոր դեպքեր, երբ արտահոսում են մարդկանց անձնագրերի լուսանկարները, կամ նույնիսկ մարդկանց սելֆիները անձնագրերի հետ միասին։ Նման տվյալները կարող են թույլ տալ մարդու անունից զանազան գործողություններ անել ցանցում՝ կեղծելով անձը։ Ընդհուպ մինչև վարկ վերցնելը կամ կիբեռհանցագործություն կատարել զոհի անունից։ Միայն վերջերս ադրբեջանական մի հաքերային թիմ հրապարակեց նման մի քանի հազար հայաստանցու անձնագրային լուսանկարներ։

Եվ, վերադառնալով արդեն նշվածին, նման դեպքերում ոչ միայն չկան պատասխանատուներ, այլ հազարավոր մարդիկ հենց այս պահին գտնվում են խոցելի վիճակում, բայց չկա մեկը իրենց տեղեկացնի, չկա պատասխանատու, չկա տիրություն անող (ու սա ավելի վտանգավոր է)։

Նման անպատասխանատու և անհոգ վիճակում նիրհած հասարակությունը օրեցօր դառնում է ավելի ու ավելի խոցելի։ Այս ամենի հիմնական պատասխանատուն պետությունն է, որը պետք է լինի համակարգողը, պարտադրողը և նույնիսկ պատժողը։

Սամվել Մարտիրոսյան
Մեդիա հետազոտող

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930