Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն իր ղեկավարած գերատեսչության 2025թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ խորհրդարանում անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին.
«Կցանկանայի կրկին ընդգծել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության պայմանագրով Կովկասում ձեռք կբերվի տարածաշրջանային խաղաղություն և կայունություն»,- նշել է նա:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից: