Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ ունենալով իրենց ինքնիշխան պետությունը, կայուն եւ հստակ նշված սահմաններով»․ Անջեյ Դուդա

Նոյեմբեր 26,2024 15:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի նախագահի հետ խոսել ենք, ես հարց ուղղեցի՝ արդյոք պարոն նախագահը տեսնո՞ւմ է հնարավորություններ՝ լեհական կողմի ավելի լայն ընդգրկվածության մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ոլորտում»,- այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

RA President Vahagn Khachaturyan and President of President of Poland Andrzej Duda gave a joint press conference at the RA Presidential Residence

 

Նա նշեց, որ այդ հարցի շուրջ խոսել է նաեւ Ադրբեջանի նախագահի հետ՝ COP29 համաժողովի շրջանակներում։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա, կովկասյան տարածաշրջանում՝ ունենալով իրենց ինքնիշխան պետությունը, կայուն եւ հստակ նշված սահմաններով, ինչը շատ կարեւոր է նաեւ եվրոպական տարածաշրջանի համար։ Իրավիճակի կայունությունը շատ կարեւոր է, եւ մենք կազմ-պատրաստ ենք, եթե մեր օգնության կարիքը կլինի, պատրաստ ենք այն ցուցաբերել»,- ասաց Անջեյ Դուդան։

Նա հավելեց, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաեւ Կովկասի վրա։

«Լեհաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանն ավելի մոտ գտնվի եվրոպական ընտանիքին, գնահատում ենք Հայաստանի ներուժը, ինչպես նաեւ անցած ուղին, հարուստ պատմությունն ու մշակույթը։ Քաղաքակրթության մեջ հայերն իրենց մեծ դերն են ներդրել, եւ մենք շատ ենք գնահատում Հայաստանի մերձեցումը եվրոպական քաղաքականությանը եւ քաղաքակրթությանը։ Մենք Հայաստանի հետ քաղաքական կապերն ավելի ենք ակտիվացնելու, ինչպես նաեւ համագործակցությունը տարբեր ոլորտներում, օրինակ, տնտեսական»,- ասաց նա։

Անդրադառնալով վիզաների ազատականացման մասին երկխոսության խորացման հարցին՝ Անջեյ Դուդան ասաց․ «2025 թվականի հունվարի մեկից Լեհաստանը կստանձնի Եվրոպական միության խորհրդի նախագահությունը։ Եվ մեր գերակա խնդիրն է լինելու, որ ձեռնարկենք բոլոր գործողությունները։ Երբ խոսում ենք վիզաների ազատականացման մասին, ապա դա նույնպես անմիջականորեն կապված է այն որոշումների հետ, որոնք կայացվում են Եվրամիության մարմինների կողմից։ Եվ այդտեղ նույնպես Լեհաստանը հնարավորություն է ունենալու որոշումներ կայացնել։ Եվրամիությունը համընդհանուր միություն է, եւ վերջնական որոշում ունենալու համար անհրաժեշտ է ստանալ ԵՄ անդամների մեծամասնության համաձայնությունը։ Այն պարտավորությունները, որոնք ստանձնել ենք, մենք ամեն ջանք կգործադրենք՝ դրանք իրագործելու համար»։

Լեհաստանի նախագահը նաեւ հավելեց, որ հայերը Լեհաստանում իրենց ներկայությունն ունեն դեռեւս 13-րդ դարից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930