Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, ինչ իմ գլխին արեց»․ Հովիկ Աղազարյան

Նոյեմբեր 26,2024 15:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեկն ասում է՝ մանդատդ դիր, մյուսն ասում՝ մի դիր»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով այն հարցերին, թե ինչ են իրեն հորդորում իր թիմակից ընկերները՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ շատե՞րն են հորդորում մանդատը վայր դնել, թե՝ մեծամասնությունը կողմ է, որ վայր չդնի, Հովիկ Աղազարյանը ժպիտով պատասխանեց՝ այսօր կհաշվեմ։

Հիշեցնենք՝ Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու վերաբերյալ իր որոշման հրապարակման ժամկետը:

Նա ասաց, որ որոշում կայացնելու համար սպասում է Մոսկվայում բնակվող իր մանկության ընկերոջ վերադարձին։ Հարցին՝ իսկ դուք ի՞նչ կարծիքի եք, պատգամավորը պատասխանեց․ «Սպասում եմ ընկերոջս վերադարձին»։ Հարցին՝ հեղինակություն ունեցո՞ղ ընկեր է, պատգամավորն այսպես արձագանքեց․ «Ինքը երկրորդ մարդն է, որ համարում եմ ինձնից լավ մարդ է։ Ինքը առաջինն է, որ ես համարել եմ, որ ինձնից լավ տղա է, հետևաբար՝ առանց նրա հետ խորհրդակցելու չեմ կարող»։ Հարցին՝ վարչապետից մե՞ծ հեղինակություն է, պատգամավորը պատասխանեց․ «Ինքն ինձ համար բացարձակ հեղինակություն է»։

Հովիկ Աղազարյանը վստահեցրեց՝ խորհրդակցելու է իր ընկերոջ հետ, խորհրդակցում է նաև իր ընտանիքի անդամների հետ, բայց որոշումն ինքն է կայացնելու։

Հարցին՝ Դուք սպասո՞ւմ էիք, որ հեղափոխական իշխանությունը կարող է հասնել այն օրին, որ վարչապետը խնդրի, որ մանդատը վայր դնեն, Հովիկ Աղազարյանն արձագանքեց․ «Վարչապետի համար չկա որևէ հեղինակություն, ինքն իր վրա վերցրել է այնպիսի ծանր բեռ, որ ինքն էլ պատկերացնում է, թե հարցերի լուծումը ոնց պետք է անի, որ ճիշտ հունով գնա։ Ոչ Աղազարյան Հովիկ, ոչ Ալեն Սիմոնյան։ Օրենք, կուսակցական կարգապահություն, Սահմանադրություն․ այդ արժեհամակարգով է առաջնորդվում»։

Իր որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված քրեական գործերն իր մանդատի հետ կապված պատմությունը կապելու վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Հովիկ Աղազարյանն ասաց․ «Ես արձանագրում եմ, որ իմ տղայի մասնակցությամբ, ընկերությունն իր բոլոր գումարները ստացել է այնպես, ինչպես մենք ստանում ենք հիպոթեքի հետ կապված ետվերադարձի գումարները։ Ոչ մի մեքենա կալանքի տակ չէ»։

Հարցին՝ մանդատի հետ կապված որոշումը ե՞րբ կլինի, Հովիկ Աղազարյանը պատասխանեց՝ ընկերոջս տեսնելուց հետո։ Հարցին՝ ե՞րբ է վերադառնալու, Հովիկ Աղազարյանը պատասխանեց՝ այսօր երեկոյան է ասելու, թե երբ է գալու։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իրեն սպառնո՞ւմ են, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, ինչ իմ գլխին արեց։ Ավելի լավ էր ինձ սպառնար, քան որ ինքն իմ հետ խոսեց… ո՞ւր էր, թե վիրավորական լիներ, պատասխանը ստանար»։

Հարցին՝ այն, ինչ տեղի է ունենում, ժողովրդավարակա՞ն է, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Ընդհանուր առմամբ՝ այո։ Իմ հետ կապվածը՝ այո»։

Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աղազարյանն ասաց, որ չի կարող վարչապետի խոսքից չճնշվել․ «Ավելի ճիշտ չազդվեմ՝ այն իմաստով, որ իր նկատմամբ ունեցած հարգանքը ինձ ստիպում է, որ եթե դիտողություն անի ինձ, նախատի, դա ինձ համար ընդունելի է»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ է իրեն կանչել իր աշխատասենյակ, Աղազարյանը պատասխանեց․ «Ինձնից բարձր ռանգի քաղաքական գործչի հետ հանդիպման մասին ես ասելիք չունեմ»։

Լրագրողները հետաքրքրեցին՝ իսկ ե՞րբ է իր ընկերը վերադառնալու, նա կես կատակ կես լուրջ ասաց՝ կարող է մի ամիս հետո գա, կարող է մեկ տարի հետո գա։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    “․․․քան էն, ինչ իմ գլխին արեց։”
    Քո գլխին էլ թքե՞ց։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930