Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծրագրի նպատակն է «Գրպանից դուրս ծախսերի» կարգավորումը». Լենա Նանուշյան

Նոյեմբեր 26,2024 14:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սահմանադրական դատարանն այսօր բանավոր ընթացակարգով սկսեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը, որի ընթացքում ՀՀ կառավարությունը, ի դեմս ներկայացուցիչ ՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի, պատասխանեց զեկուցող Սեդա Սաֆարյանի հարցերին:

Դիմող կողմի ներկայացուցիչ Լ. Նանուշյանը մասնավորապես, ասաց. «Հայաստանին է տրամադրվելու 102 միլիոն եվրո արժողության վարկ: Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական ծառայության որակը, նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցումը»:

Նախագիծը, ըստ նրա՝ համահունչ էր 2021- 2026 թվականների ՀՀ կառավարության ծրագրերին, 2023 թվականի ՀՀ կառավարության ռազմավարությանը:

Զեկուցողի ու ՀՀ կառավարության ներկայացուցչի միջեւ հարցուպատասխանից պարզվեց, որ գումարները որոշակի մասնահանումներով պետք է տրամադրվեն կառավարությանը, հաշվի են առնվել Համաշխարհային Բանկի կանոնները, գումարներն ամբողջությամբ արտացոլվելու են Առողջապահության նախարարության բյուջեում, գումարներն ուղղվելու են բոլոր այն ռեֆորմներին, որոնց արդյունքները սահմանված են վարկային ծրագրում:

«Մեր բյուջեն չի՞ բավարարում»,- հարցրեց զեկուցող Ս.Սաֆարյանը, նկատելով, որ «ավելի ծանր հիվանդությունները համաձայնագրում չեն ներառված, չնայած գումարը մեծ է»:

Ըստ Լ.Նանուշյանի, առողջապահական ծառայություն ստանալու պահին մեր քաղաքացիները «աղքատանում են», ավելի շատ գումար են ծախսում, կրիտիկական ծախսերի պատճառով երբեմն նրանք իրենց գրպանից դուրս ծախսեր են իրականացնում. «Ցավոք այդ առումով բարձր ցուցանիշ ունենք: Իհարկե, սա հետեւանք է նրան, որ հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխարգելման խնդիր ունենք, դեղորայքի տրամադրման, ինչն էլ ստիպում է «գրպանից դուրս ծախսերի ավելացմանը»:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հարցրեց. «Ինչպես գիտենք, 2025 թվին այդ համակարգը չի ներդրվելու, բայց փոխարենը ներկայացվեց, որ փոխհատուցումներ են լինելու, այսինքն, ընթացիկ ծախսեր եք նախատեսում, ինչը կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության հետ»: Լ. Նանուշյանը բերեց մի օրինակ, այն է՝ դեղորայքի համար փոխհատուցում տրամադրելը:

Առավել ուշագրավ հարցուպատասխան սկսվեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի եւ նախարարի տեղակալի միջեւ, որը կներկայացնենք քիչ անց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930