Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական նախկին պատգամավորը լրագրողներին հորդորեց՝ «Այսուհետ կլինի՞ իմ անձնական կյանքի մեջ չխառնվեք»

Նոյեմբեր 26,2024 14:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ որոշումն է, իմ սահմանադրական իրավունքն է»,- հարցին՝ ո՞րն է Ձեր՝ մանդատը վայր դնելու պատճառը», լրագրողների հետ ճեպազրույցում նրանց՝ չդադարող հարցերին այսպես պատասխանեց պատգամավորական մանդատը վայր դրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Լրագրողներին էլ նախատեց․ «Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս»։

Նարեկ Զեյնալյանն ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է իրեն խնդրել մանդատը վայր դնել․ «Դա իմ սահմանադրական իրավունքն է։ ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ ես եմ որոշումը կայացրել։ Վարչապետը խնդրել է, ես անձամբ կայացրել եմ որոշում պատգամավորական գործունեությունս դադարեցնելու վերաբերյալ։ Այսքանով խնդրում եմ բավարարվել»։

Լրագրողները փաստեցին՝ հեռանում եք առանց ժողովրդին ներկայացնելու Ձեր՝ գնալու պատճառները, նաև նշեցին՝ գուցե պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Նարեկ Զեյնալյանին ցանկանում է ՀՀ առողջապահության նախարար նշանակել, նախկին պատգամավորն այսպես արձագանքեց․ «Չգիտեմ՝ դուք եք նաև տարածում դա, նման բան չկա։ Ես կորոշեմ՝ ինչով եմ զբաղվելու։ Այսուհետ կլինի՞ իմ անձնական կյանքի մեջ չխառնվեք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930