Սահմանադրական դատարանն այսօր բանավոր ընթացակարգով սկսեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը: Զեկուցողը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն էր: Դիմողը՝ ՀՀ կառավարությունը, ի դեմս ներկայացուցիչ՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի:
Զեկուցողի հարցերից մեկին պատասխանելով, Նանուշյանը ափսոսանք հայտնեց, որ երկրորդ ներկայացուցիչը՝ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը բացակայում է նիստից:
ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի զեկուցումը տեւեց հինգ րոպե, դրան հետեւած հարցերն՝ ուղղված կառավարության ներկայացուցչին, շատ ավելի երկար էին:
Ի դեպ, Նանուշյանն էլ մինչ կպատասխաներ հարցերին, տաս րոպեում ներկայացրեց վարկային համաձայնագրի մասին ամփոփ տեղեկություններ:
Կարդացեք նաև
Ապա ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցաշարը սկսվեց, որն անավարտ մնաց, քանի որ Սահմանադրական դատարանը ժամը 12.30-ին հայտարարեց ընդմիջում:
Ըստ Հրայր Թովմասյանի՝ Բժշկական ապահովագրության մասին օրենքը չկա, եւ սահմանադրական դատարան է բերվել 102 միլիոն եվրոյի չափ վարկ, որի օգտագործումը ռիսկային կարող է լինել, դատարան է բերվել «սեւ արկղ»:
ՍԴ դատավորը հարցրեց. «Դուք ձեր ներկայացրած տեղեկանքում նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը հիմա չկա: Այս ծրագրի իրականացումը ինչո՞վ է պայմանավորված: Օրենքով պետք է նախատեսվեր, որ ինչքան եք ծախսելու, ինչ փաթեթ է լինելու, որ խմբերին է պետությունը ֆինանսավորելու… Ոթե չեմ սխալվում՝ չկա անգամ հիմնադրամը, որի միջոցով ֆինանսավորումը պետք է կատարվեր»:
Ըստ Նանուշյանի, իրենք պարտավորություն են վերցրել, որպեսզի իրականացնեն որոշակի աշխատանքներ, ենթաօրենսդրական ակտեր, օրենք, մինչեւ… 2025 թվականը:
Մանրամասները՝ քիչ անց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ