Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պետական պարտքը հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ դոլար. փորձագետ

Նոյեմբեր 26,2024 12:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար:

Առաջիկա երեք տարիների ընթացքում սրա 30%-ը ենթակա է մարման: Այս պարտքի 48.5%-ը արտարժույթով է:

2018թ.-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը 6.9 միլիարդ ԱՄՆ դոլար էր: Վեց տարվա ընթացքում այս իշխանությունը մեր պետության պարտքը գրեթե կրկնապատկել է:

ՀՀ կառավարության կողմից ներգրաված պարտքի միջին կշռված տոկոսադրույքը այս տարվա հոկտեմբերի դրությամբ 7.2% է: Իսկ 2018թ.-ի վերջին սա եղել է 5%:

Այսինքն՝ այս կառավարության վերցրած պարտքը գնալով թանկանում է, կնշանակի դրա դիմաց շատ ավելի մեծ տոկոսավճարներ ենք կատարում, քան նախկինում:

Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը (եղածին գումարած նորերը հանած մարումները) ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ փոխարենը ոչինչ չենք ստանում:
Ավելի ճիշտ, ստանում ենք տկար և քայքայված պետություն:

Հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ
Հովհաննես Ավետիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930