Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. Իսրայելի վարչապետին ձերբակալելու Միջազգային քրեական դատարանի որոշումը շատ խիզախ քայլ է, Թուրքիան աջակցում է դրան

Նոյեմբեր 26,2024 11:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում կայացած կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:

Նա, անդրադառնալով Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի կայացրած որոշմանը, ասել է.

«Միջազգային քրեական դատարանի հրամանը՝ ձերբակալելու Իսրայելի վարչապետ Նեթանյահուին և նախկին պաշտպանության նախարար Գալանտին, այդ ուղղությամբ իրականացված շատ խիզախ քայլ է:

Նեթանյահուի և ցեղասպանական ցանցի համար ճամբարը հետզհետե նեղանում է: Այս որոշման իրականացումն անկեղծության փորձություն է՝ Հռոմի ստատուտի անդամ պետությունների համար»:

Էրդողանը նաև ողջունել է այն իրականացնելու պարտավորություն ունեցող մի շարք պետությունների կողմից որոշման մասին աջակցող հայտարարությունները և ընդգծել.

«Մենք ևս, որպես Թուրքիա, աջակցում ենք Միջազգային քրեական դատարանի կայացրած այս խիզախ որոշումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930