Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանը ցանկանում է, որ ես իրենից ներողություն խնդրեմ, ինչը բացառվում է, ես իրերը կոչել եմ իրենց անունով․ նրանք ստախոս, հող հանձնող ու թուրքի առաջ կզած են»․ Աշոտ Անդրեասյան

Նոյեմբեր 26,2024 11:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց տեխնիկական պատճառներով։ Աշոտ Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից։

«Ալեն Սիմոնյանը վիրավորվել է իմ ասած խոսքերից, որոնք փաստ են եւ իրողություն ու ցանկանում է, որ ես իրենից ներողություն խնդրեմ, ինչը բացառվում է։ Ես իրերը կոչել եմ իրենց անունով, ես նիկոլականներին անվանել եմ դավաճան, ստախոս, հող հանձնող, թուրքի առաջ կզած։ Եվ հերթականությամբ շատ արագ պարզաբանեմ իմ ասած խոսքերն իրենց հասցեին, մի բան էլ քիչ եմ ասել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այս գործով Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել իրենից եւ փոխհատուցել 2,5 միլիոն դրամ:

«Նրանք ստախոս են, կոնկրետ Ալեն Սիմոնյանը, որովհետեւ հինգ տարի առաջ Աղդամը նրա հայրենիքն էր, իսկ հինգ տարի հետո Ազգային ժողովում նա ասում էր, որ Արցախը Ադրբեջան է։ Դա ստախոսությո՞ւն է, թե՞ ոչ, միանշանակ ստախոսություն է։ Նրանք դավաճան են, որովհետեւ Արցախը հանձնել են թուրքերին, այս պահին ՀՀ մի շարք սուվերեն տարածքներ գտնվում են ադրբեջանցիների օկուպացիայի տակ։ Եվ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասել է, որ ինքը կարող էր պատերազմը կանխել, եւ չէին լինի 5000 զոհերը։ Կարծում եմ՝ դա դավաճանություններից ամենամեծ դավաճանությունն է՝ մեր 5000 եղբայրներին տանել թուրքի բերան, նրանց սպանդի ենթարկել եւ հանձնել Արցախը»,- ասաց Անդրեասյանը։

Նա հիշեցրեց, որ երբ Արցախը շրջափակվածն էր, եւ մեր հայրենակիցները 9 ամիս մատնված էին սովի, Նիկոլ Փաշինյանը ոչնչով արցախցիներին չօգնեց։ «Իսկ երբ Ադրբեջանն Արցախի ամբողջական բռնազավթումն էր իրականացնում,  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արցախցիներն իրենք պետք է իրենց գլխի ճարը տեսնեն։ Եթե ես Նիկոլ Փաշինյանին կամ նրա թիմակիցներին ասում եմ՝ թուրքի առաջ կզած, նրանք ինչի՞ց են վիրավորվում: Ես ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, մի բան էլ պակաս եմ ասել եւ բացառապես չեմ պատրաստվում նորություն խնդրել դավաճաններից, ստախոսներից եւ հող հանձնողներից»,- հավելեց Անդրեասյանը։

Անդրադառնալով դատավարության ընթացքին՝ Աշոտ Անդրեասյանն ասաց․ «Ես մեծ հույսեր չունեմ այն դատարաններից եւ դատավորներից, ովքեր Նիկոլ Փաշինյանի համար են աշխատում, սակայն կարող են լինել անհատական դատավորներ, ովքեր իրենց խղճի մտոք կքննեն այս կամ այն գործը։ Չեմ կարող որակում տալ, թե այս գործն ինչպես կավարտվի, բայց ես ոչ մի անձնական վիրավորանք չեմ հնչեցրել ինչ-որ մեկի հասցեին, ես քաղաքական որակում եմ տվել։ Այսինքն՝ դավաճանությունը քաղաքական որակում է, ոչ թե անձնական վիրավորանք։ Տարբեր բռնապետություններում անգամ նման որակումների համար մարդկանց դատի չեն տալիս, բայց Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունները նեղվում են դրանից»։

Այս գործով հաջորդ դատական նիստը կլինի հունվարի 24-ին, ժամը 14։30-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930