«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 25-ին զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ ընտրություններում հաղթանակը նրա քաղաքական կուրսի նկատմամբ ամերիկյան ժողովրդի վստահության հստակ արտահայտումն է։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Թրամփի գործունեությունն էլ ավելի կարևոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման հարցում։
Ընդգծելով, որ իր նախագահության առաջին շրջանում Դոնալդ Թրամփը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը՝ Ալիևը հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Կարդացեք նաև
Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի՝ Թրամփը նշել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար համատեղ աշխատանքի կարևորությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: