Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների միակ հստակ դիրքորոշումը… դիրքորոշում չունենալն է. հանգամանքներն ու իրենց տրամադրությունը որտեղ կտանեն՝ այդտեղ կհայտնվեն․ «Փաստ»

Նոյեմբեր 26,2024 10:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաշինյանի պաշտոնավարումը կարելի է բնորոշել որպես պետության համար տուրբուլենտության փուլ։ Ճիշտ է՝ «նախկինների» օրոք բազմաթիվ թերություններ կային, բայց գոնե որոշակի կանխատեսելիության սանդղակ կար՝ հատկապես անվտանգության մասով, հիմա ընդհանրապես ոչ մի ուղղություն կանխատեսելի չէ։ Ու այդպես էլ չգիտենք, թե վաղն ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու։ Պատճառը նաև իշխանությունների գործողությունների տարերայնությունն է, մյուս կողմից էլ՝ խոսքի ու գործի հակասականությունը և անհամատեղելիությունը։ Մի ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա կոկորդ է պատռում, որպեսզի համոզի, թե Արցախի հանձնումը փրկություն է Հայաստանի համար։ Ընդհանրապես, գրեթե բոլոր հարցերում այս իշխանությունների դիրքորոշումը անընդհատ փոխվում է՝ կախված պահի ազդեցությունից։

Օրինակ՝ Փաշինյանն 2018 թվականի գարնանն իր սկսած շարժման ժամանակ հատուկ կարևորություն էր տալիս տեսախցիկները հանելու հարցին, բողոքում տուգանքներից, նույնիսկ թիմակիցներով փակում էին դրանք՝ անվանելով որպես «Սաշիկի տեսախցիկներ և արագաչափեր»։ Բայց իշխանափոխությունից հետո այդ տեսախցիկները դարձան «թավշյա տեսախցիկներ» ու ոչ միայն չպակասեցին, այլև ավելացան։ Ու հետո արդեն Փաշինյանը համոզում էր, որ արագաչափերն ու տեսախցիկներն ուղղակի անհրաժեշտություն են։ Իսկ հիմա արդեն փոփոխականության սահմանները գերազանցած Փաշինյանի կողմից փորձ է կատարվում հարցը դնել հանրաքվեի։ Ինչպիսի հատուկ կարևորության հարց, այնպես չէ՞։ Նույնիսկ Արցախի թեմայով կամ սահմանազատման հարցի շուրջ հանրաքվե չկազմակերպեցին։ Միգուցե հանրությանն զբաղեցնելու ձև է։ Իրականում արագաչափերի ու տեսախցիկների աշխատանքի հարցի լուծումը շատ պարզ է։ Այն մասնագիտական դաշտում է։

Ի՞նչ բարդ հարց է ծառայողական մեքենաների թեման, որ իշխանությունները վեց տարի շարունակ «տանջվում» են, ու այդպես էլ լուծում չի տրվում։ Այդ հարցը փակելն ընդամենը մի քանի որոշում ընդունելու հետ է կապված։ Իրականում իշխանություններին պետք է եղել, որ այս թեման բաց մնա, որ հետո նորից արծարծեն։ Հիմա մեքենաների թիվը կարող է կրճատեն, իսկ որոշ ժամանակ անց նորից ավելացնեն կամ հակառակը։ Իշխանությունների միակ հստակ դիրքորոշումը… դիրքորոշում չունենալն է. հանգամանքներն ու իրենց տրամադրությունը որտեղ կտանեն, իրենք էլ այդտեղ կհայտնվեն։ Առավել ևս, եթե առջևում ընտրություններ են:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930