Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ճիշտ կազմով հանդես գայինք, գրեթե չէին հնչի ոչ միայն Թուրքիայի այլ նաև Ռուսաստանի և Իրանի հիմները. Դավիթ Սանասարյան

Նոյեմբեր 25,2024 23:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իհարկե այս մասին պետք է սպորտային լրագրողները գրեին, բայց քանի որ հասկացա ոչ մի վերլուծություն չարվեց, փոխարենն իշխանական քարոզչական մեքենան անցավ հարձակման, փորձեմ ներկայացնել որոշակի տվյալներ, իսկ հետևություններ արեք ինքներդ։

Մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ըմբիշներին կամային և գրագետ մենամարտերի համար։ Բարձրացրածս հարցը փորձեցին նենգափոխել և ներկայացնել, թե ես մասնակից ըմբիշներին անվանել եմ թույլիկներ, սակայն հարցը լրիվ այլ դաշտում էր. առավել փորձառու և տիտղոսակիր ըմբիշներին թույլ չտվեցին մասնակցել այս առաջնությանը, մոռանալով, որ տղաներին զորակոչելուց զինուժի տեսանյութի մեջ պատասխանատու անձն ասում էր, որ տղաներն առաջիկայում մասնակցելու են բանակայինների աշխարհի առաջնությանը։

Հիմա մի քիչ մանրամասնենք, որը քննարկել եմ նաև ոլորտի քաջատեղյակների հետ։

ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏ

Ազատ ոճի ըմբշամարտում մի շարք քաշային կարգերում մեր առաջին համարները փոխարինվել են ավելի պակաս փորձառու մարզիկներով՝ ինչը, ի վերջո, անդրադարձել է թիմային ընդհանուր արդյունքի վրա:

  • 57 կգ քաշային կարգ

Մանվել Խնձրցյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, չի մասնակցել: Փոխարենը մասնակցել է Արման Հարությունյանը, ով միավոր չի բերել:

  • 61 կգ քաշային կարգ

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, փոխարինվել է Սարգիս Բեգոյանով, ով առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ:

  • 65 կգ քաշային կարգ

Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն, փոխարինվել է Անդրանիկ Ավետիսյանով, ով առաջնությունում դարձավ աշխարհի չեմպիոն:

  • 70 կգ քաշային կարգ

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի գործող չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր, փոխարինվել է Արտավազդ Հարությունյանով, ով պարտություն է կրել:

  • 92 կգ քաշային կարգ

Կնյազ Իբոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, չի մասնակցել: Փոխարենը Մուշեղ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ:

  • 97 կգ քաշային կարգ

Գուրգեն Սիմոնյանը չի մասնակցել, և այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունեցել:

Ազատ ոճի ընմբշամարտի գնահատական և հաշվարկ

Եթե մրցաշարին մասնակցեին առաջին համարները, ապա ավելին քան հնարավոր էր՝ թիմային հաշվարկում զբաղեցնեինք 1-ին տեղը՝ հետևյալ պոտենցիալ արդյունքներով.

  • Մանվել Խնձրցյան (պոտենցիալ չեմպիոն) – +25 միավոր
  • Արսեն Հարությունյան (պոտենցիալ չեմպիոն) – +5 միավոր
  • Արման Անդրեասյան (պոտենցիալ չեմպիոն) – +19 միավոր
  • Կնյազ Իբոյան (պոտենցիալ չեմպիոն) – +10 միավոր
  • Գուրգեն Սիմոնյան (պոտենցիալ մեդալակիր) – +15 միավոր

Հետևաբար, թիմային հաշվարկում մենք 6-րդ տեղի փոխարեն կզբաղեցնեինք 1-ին տեղ՝ ավելի ուժեղ կազմով:

ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏ

Հունահռոմեական ըմբշամարտում ևս մի շարք քաշային կարգերում մեր առաջատարները դուրս չեն եկել մրցահարթակ՝ փոխարինվելով իրենց քաշային կարգին չհամապատասխանող մարզիկներով:

  • 77 կգ քաշային կարգ

Մալխաս Ամոյանը՝ Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն, չի մասնակցել: Փոխարենը մասնակցել է Աշոտ Խաչատրյանը, ով սովորաբար հանդես է գալիս 72 կգ քաշային կարգում: Աշոտ Խաչատրյանը 3-րդ տեղն է զբաղեցրել:

  • 87 կգ քաշային կարգ

Գևորգ Թադևոսյանը՝ մինչև 23 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն, չի մասնակցել: Փոխարենը մասնակցել է Կարեն Խաչատրյանը՝ 82 կգ քաշային կարգի ըմբիշ, ով այս առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:

  • 97 կգ քաշային կարգ

Վիգեն Նազարյանը՝ աշխարհի երիտասարդների չեմպիոն, չի մասնակցել, և այդ քաշային կարգում ներկայացուցիչ չենք ունեցել:

Հունահռոմեական գնահատական և հաշվարկ

Եթե մասնակցեին հիմնական կազմի մարզիկները, ապա հնարավոր արդյունքը կլիներ.

  • Մալխաս Ամոյան (պոտենցիալ չեմպիոն) – +10 միավոր
  • Գևորգ Թադևոսյան (պոտենցիալ չեմպիոն) – +5 միավոր
  • Վիգեն Նազարյան (պոտենցիալ մեդալակիր) – +15 միավոր

Թիմային ընդհանուր գնահատական

Հունահռոմեական ըմբշամարտում թիմային հաշվարկով 1-ին տեղ զբաղեցնելը կրկին հավանականությունը շատ մեծ էր՝ երրորդի փոխարեն:

Ընդհանուր դիտարկումներ

Հարցերի հարցը չմեկնաբանվեց, թե ինչ սկզբունքով է որոշվել չմասնակցել առաջին համարներով, այն պարագայում, երբ

տեսնում են, որ թուրքերը, ռուսները, ղազախները բերում են մարզիկներ, ովքեր ժամկետային զինծառայողներ չեն, փոխարենը տիտղոսակիր մարզիկներ են ու նրանց դեմ դուրս են բերում մեծահասակների առաջնություններում տիտղոս չունեցած մեր տղաներին։

Ինչ վերաբերվում է Թուրքիայի հավաքականի հարցին, նախ, վիճակահանության արդյունքում հայ և թուրք մարզիկները բաժանվել են տարբեր խմբերում և տեսականորեն նրանք կարող էին հանդիպել միայն եզրափակչում, որը տեղի չի ունեցել, քանի որ կամ հայ մարզիկներն են պարտվել այլ երկրների ներկայացուցիչներին կամ թուրք մարզիկները։

Եվ երկրորդը, ի սկզբանե կանխատեսվում էր, որ Թուրքիայի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը կզբաղեցնի առաջին տեղը թիմային հաշվարկով, դա մասնագետների կանխատեսումն էր հաշվի առնելով Թուրքիայի ուժեղ կազմն ու մեր նվազ ուժեղ կազմը։ Չնայած երկու օր հնչեց Թուրքիայի հիմնը, ամեն դեպքում, եթե ճիշտ կազմով հանդես գայինք, գրեթե չէին հնչի ոչ միայն Թուրքիայի այլ նաև Ռուսաստանի և Իրանի հիմները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930