Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումները քննարկվել են ԵԽ ներկայացուցչի հետ

Նոյեմբեր 25,2024 22:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ջանլուկա Էսպոզիտոյի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարությանը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման օրակարգին ցուցաբերվող աջակցության համար։

Կողմերը քննարկել են ԵԽ-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և գրանցված ձեռքբերումները, այդ թվում՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումների օրակարգերի շրջանակներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը դատաիրավական, ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումների շրջանակներում: Կարեն Կարապետյանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների կատարման առաջընթացը և հինգերորդ փուլի զեկույցի շրջանակներում ընթացիկ աշխատանքները:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր համագործակցության օրակարգի շուրջ զարգացումները, Հայաստանում դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ընթացող բարեփոխումների ընթացքը։

Ջանլուկա Էսպոզիտոն բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Արդարադատության նախարարության ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի կատարման ուղղությամբ և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության աջակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները՝ դատաիրավական բարեփոխումների, 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման աջակցության և մի շարք այլ ուղղություններով։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930