Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր լռակյացության ֆոնին Ալիևը դարձյալ տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին»․ քաղաքագետ

Նոյեմբեր 25,2024 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվում անցկացվող COP 29֊ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին ցուցահանդես՝ նվիրված այսպես ասած «Արևմտյան Ադրբեջանին», հերթական անգամ Հայաստանի ողջ տարածքը, խոհանոցն ու մշակույթը ներկայացնելով՝ որպես Ադրբեջան ու ադրբեջանական ժառանգություն։

Այստեղ մասնավորապես հայկական գաթան ներկայացվել է որպես ադրբեջանական, ցուցադրել են Երևանի մասին գրքեր, որտեղ Հայաստանը, ըստ նրանց, ադրբեջանական տարածք է, հայկական բոլոր եկեղեցիներն էլ՝ աղվանական են։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների՝ բացահայտ նկրտումները Հայաստանի ներկայիս տարածքի նկատմամբ, ասաց․

«Մինչ Հայաստանի վարչապետը վերջին հարցազրույցի ժամանակ բացահայտ կեղծեց Հայոց պատմությունը՝  հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի և ցուցաբերեց անասելի անգրագիտություն ու տգիտություն․ փորձ կատարեց հավասարություն դնել Արևմտյան Հայաստանի և Ալիևի հնարած Արևմտյան Ադրբեջանի միջև, Ադրբեջանի գործող իշխանությունները, բացահայտ արհամարհելով Նիկոլ Փաշինյանի՝ թուրք-ադրբեջանական կողմին ուղղված հերթական քծնանքը, Բաքվում  COP 29֊ի շրջանակներում կազմակերպել էին շատ մեծ միջոցառում-ցուցահանդես՝ նվիրված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանին», որտեղ ուշադրություն էր դարձվում «Արևմտյան Ադրբեջանի» խոհանոցին, մշակույթին, տարազներին։

Եվ, իհարկե, այս միջոցառման ժամանակ ադրբեջանական կողմն առաջ է տանում այն թեզը, որ Հայաստանի նախկին իշխանությունները, հատկապես Խորհրդային շրջանում իրագործել են ցեղասպանություն Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ, որոնք, ըստ ադրբեջանցիների, բնիկներ են։

Ինչպես սպասելի էր, ՀՀ իշխանությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և Արտգործանախարարությունը որևէ արձագանք չտվեցին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցած և  COP 29֊ի շրջանակներում կազմակերպված այս այլանդակ միջոցառմանը։

Երեկ թե՛ Նիկոլ Փաշինյանին և թե՛ ադրբեջանական կողմին շատ հետաքրքիր արձագանք  տվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ Х-ի իր միկրոբլոգում տեղադրելով Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը և ընդամենը երկու բառով գրելով․ «Միակն ու անկրկնելին»։ Նա սրանով հասկացրեց, որ գրագետ մարդկանց համար կա մեկ Արևմտյան Ադրբեջան, և դա իրական պատմական Ատրպատական Ադրբեջանն է, որը գտնվում է ոչ թե Հայաստանի ներկայիս տարածքում, այլ Իրանի հյուսիս-արևմուտքում։ Այդ գրառմամբ նա ավելի շատ Նիկոլ Փաշինյանին է հասկացրել, որ վերջ տա ողջունել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի պատմության կեղծմանը։

Նիկոլ Փաշինյանի քծնանքին ի պատասխան՝ Ադրբեջանի մինի մեջլիսը երկար-բարակ մի տգետ հայտարարությամբ էր հանդես եկել՝ կշտամբելով Նիկոլ Փաշինյանին, որը, ըստ նրանց, «Արևմտյան Ադրբեջան» վեհ գաղափարը և պատմական իրականությունը փորձել է համեմատել ցածրակարգ և շինծու Արևմտյան Հայաստանի հետ»։

Երկու օր է՝ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, գրառումներ է անում, հայտարարություններ է տարածում Հայաստանում անգրագիտությունը և տգիտությունը վերացնելու մասին, համաձայն  եմ և առաջարկում եմ Աննա Հակոբյանին այդ գործընթացը սկսել իր ամուսնուց, որը ոչ միայն զարմացնում, այլ զայրացնում է նաև օտարներին, ինչպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930