Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանն անհայտ ժամկետով հետաձգել է մանդատը վայր դնել-չդնելու մասին որոշման հրապարակումը

Նոյեմբեր 25,2024 19:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու վերաբերյալ իր որոշման հրապարակման ժամկետը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ այսօր երեկոյան 18:00 ին հայտարարությամբ հանդես կգա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Աղազարյանին խնդրել է մանդատը վայր դնել:

Ըստ տարածված տեղեկությունների ՝ Աղազարյանի որոշման հետաձգումը պայմանավորված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմամբ: ԱԺ նախագահի խոսնակը հաստատում է հանդիպման մասին լուրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930