Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Նոյեմբեր 25,2024 19:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները, հիմնական արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին:

Հաջորդիվ՝ քննարկվել են պետական բյուջեում կատարված վերաբաշխումներին, ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներին  և վերաբաշխումներին, առաջարկվող հարկաբյուջետային և վարչարարության միջոցառումներին, 2024թ. պետական բյուջեի արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր:

Նշված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում,  մտքեր են փոխանակվել հետագա անելիքների շուրջ:

 

ՀՀ կառավարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930