Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան. «Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ որեւէ կառույցի ղեկավար, որքան էլ իրեն ծառայած, նվիրված լինի, վերջին հաշվով օգտագործվելու է եւ դուրս է նետվելու»

Նոյեմբեր 25,2024 17:59

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսելով վերջին օրերին տեղի ունեցած պաշտոնանկությունների շքերթի եւ նման դեպքերում իրավապահ մարմինների անելիքների մասին՝ ասաց. «Ես կցանկանայի մեր հանրությանը տեղեկացնել, թե ընդհանրապես հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեությունն ինչ ուղղությամբ է իրականացվում:

Որպես կանոն, իրավապահ մարմինները, նաեւ դատական համակարգը փոխկապակցված են համագործակցության եւ կոնկրետ հանցավորության դեմ պայքարի գործում: Այս առումով էական նշանակություն ունի, թե որ կառույցը ինչ գործառույթ է իրականացնում: Այդ գործառույթները միմյանց փոխլրացնող են հետագայում հանրությունը տեսնում է, թե Հայաստանում կա՞ արդարադատություն, թե ոչ: Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ընդհանրապես էական չի համարում հանցավորության դեմ պայքարը, երկրի վիճակը, անվտանգային համակարգը եւ բառի բուն իմաստով թքած ունի նաեւ իր կամակատարների վրա:

Սկզբունքը հետեւյալն է. հանցավորության դեմ պայքարը որպես այդպիսին իրականացվում է Ներքին գործերի նախարարության, նախաքննության մարմինների՝ ի դեմս Քննչական կոմիտեի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ուժերով եւ դատախազական վերահսկողության : Եվ արդյունքում հանրությունը պետք է դատարանում տեսնի իրական արդարադատություն, որ իրականացվում է հանցավորության դեմ պայքարում:

Թաթուլ Պետրոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Նիկոլ Փաշինյանն այս քայլով ցույց տվեց, որ դատաիրավական կարգի բարեփոխումները Հայաստանում տեղ չեն գտնում ոչ մի բնագավառում: Նա մեկ օրվա ընթացքում բառի բուն իմաստով պաշտոնյաների հեռացրեց: Թեեւ ձեւակերպում է, թե դա հորդոր չէ, այլ խնդրանք է, գործնականում հեռացրեց վեց պաշտոնատար անձի՝ ուժային կառույցների, գումարած նաեւ ԱԺ պատգամավորների: Եվ սրանով ցույց տվեց, որ որեւէ կառույցի ղեկավար, որքան էլ ծառայած լինի Նիկոլին, նվիրված լինի, վերջին հաշվով օգտագործվելու է եւ դուրս է նետվելու: Ու ասուլիսում փորձում էր արդարացնել իր WhatsApp-ի նամակը, իբրեւ թե տեսեք, ես գրավոր նամակ եմ ուղարկել, որ մարդիկ ընկալեն, որ ինքը գրավոր հանձնարարական է ուղարկել: Նա չի հասկանում անգամ, թե ինչ ասել է՝ գրավոր նամակ ուղարկել, հանձնարարական տալ: WhatsApp-ային հավելվածով նամակ ուղարկելը գրավոր ձեւակերպման հետ որեւէ կապ չունի:

Բոլոր դեպքերում պաշտոնյաները պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը ոտքերը սրբելու է բոլորի վրա եւ որեւէ մեկը դրանից ապահովագրված չէ, որքան էլ փորձի նրան բազմաբովանդակ ծառայել: Նա որեւէ մեկի նվիրումը չի էլ ընդունելու, նա հավատում է զուտ ինքն իրեն եւ իր կնոջը»,-ասաց գեներալ-մայորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930