Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ն ընդգծում է փաստաբանության ինստիտուտի ամրապնդմանը յուրաքանչյուրիս աջակցության կարևորությունը

Նոյեմբեր 25,2024 17:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցադրումների՝ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում են ներկայացվել մտահոգություններ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված փոփոխությունների՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։

Կարևորելով հարցը՝ Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս նախագծային փուլում օրենսդրական փոփոխությունների առնչությամբ իր կարծիքն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ բարձրացնելով քննարկվող փոփոխությունների հիմնավորվածությանն ու նույն փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումների պատշաճ կազմակերպմանն առնչվող հարցադրումներ։
Նշված խնդիրներն արտացոլվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային դիրքորոշման մեջ։

Վերոշարադրյալով պայմանավորված՝ հասարակության լայն շերտերում տարածված մտահոգությունները շարունակում են մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո՝ Պաշտպանի իրավասությունների շրջանակներում առկա ողջ գործիքակազմի գործադրմամբ։

Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Փաստաբանների պալատն ու մի շարք հասարակական կազմակերպություններ՝ խնդրելով Սահմանադրական դատարանի առջև բարձրացնել հարկային օրենսդրության քննարկվող փոփոխությունների՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցը։

Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները, այդ թվում՝ գործի ելքի առնչությամբ։
Միևնույն ժամանակ, նկատի ունենալով վերոշարադրյալի պայմաններում վերջիններիս համար խնդրո առարկա հարցը Սահմանադրական դատարանի քննությանը ներկայացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ առաջ քաշված բոլոր մտահոգություններն ու դիրքորոշումները ներկայացրել է սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի քննարկմանը։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է փաստաբանների հետ համատեղ կառուցողական աշխատանքը, ընդգծում է փաստաբանության ինստիտուտի ամրապնդմանը յուրաքանչյուրիս աջակցության կարևորությունը և հանձնառու է ՄԻՊ մանդատին վերաբերելի գործիքակազմերի շրջանակներում շարունակելու ներկայացնել և բարձրաձայնել այս ինստիտուտին, այդ թվում` քննարկվող խնդրին առնչվող գործընկերների մտահոգությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930