«Փաստինֆո». Նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություններ են տեղի ունեցել՝ կոռուպցիոն գործով։
Նոյեմբերի 22-ին ձերբակալվել է կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի եւս մեկ աշխատակից՝ կոռուպցիոն գործով։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Կենտրոնի թաղապետարանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։ Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալնեը մի քանիսն են, որոնց մի մասը կալանքի տակ են։
Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վերաբերյալ ՀԿԿ-ում քննվում է նաեւ մեկ այլ կոռուպցիոն գործ, որի շրջանակներում քննչական գործողություններ էին իրականացվել առևտրի և սպասարկումների բաժնում՝։ Այդ գործով ձերբակալվել էր չորս անձ, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, բաժնից մեկ աշխատակից։ Պաշտոնյաները կալանավորվել են։
Իզաբել Սահակյան
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն կոմիտե