Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը Մուրմանսկում մասնակցել է միջազգային թատերական փառատոնին և պարգևատրվել երկու հատուկ դիպլոմով

Նոյեմբեր 25,2024 15:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արկտիկական բեմ» երկրորդ միջազգային թատերական փառատոնի կազմկոմիտեի հրավերով և ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավարության աջակցությամբ  Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը 2024 թ․ նոյեմբերի 15-22-ը Մուրմանսկում մասնակցել է այս նշանակալի մշակութային իրադարձությանը և դրա արդյունքում պարգևատրվել երկու հատուկ դիպլոմով։

Սա երիտասարդ թատրոնի առաջին միջազգային բեմելը հանդիսացավ, որը 2022 թվականին հիմնադրած լինելով Ստեփանակերտում տեղի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովի նախաձեռնությամբ, 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հետ միասին իր հարազատ հողից ենթարկվել է բռնի տեղահանության, ինչից հետո ԴԻԱԼՈԳ կազմակերպության թիմի և բարեկամների աջակցության շնորհիվ  վերածնվել և գործում է Երևանում։

Արցախյան թատերախումբը ռուսական Արկտիկայի մայրաքաղաք Մուրմանսկ էր եկել Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներիվ կազմված «Ողջ ձայնով» ներկայացմամբ, որը հատուկ արժեք ունի․ այն վերջինն էր, որ դերասանները 2023 թ․ հուլիսին ներկայացրեցին շրջափակված Լեռնային Ղարաբաղում և 2024 հունվարին   դարձավ առաջին ներկայացումը երևանյան բեմում՝ թատրոնի Հայաստանում վերածնվելուց հետո։

Դերասաններ Մարթա Ալթունյանը, Զոյա Սարկիսյանը, Ռուդոլֆ Հայրյանը, Բելլա Պատվականյանը, Էլիզա Կրիկորյանը, Էմմա Օգոլցովան և Հարություն Անդրեասյանը բեմում Ա․ Շնիտկեի երաժշտության ուղեկցությամբ և պլաստիկ շարժումների օգնությամբ ստեղծել են սևի և սպիտակի ներդաշնակ անսամբլ։ Վերլուծելով Մայակովսկու լավագույն ստեղծագործությունները, որոնց թեմաները չեն կորցրել իրենց հրատապությունը, գեղեցիկ բեմական խոսքով նրանք դրսևորել են իրենց վերաբերմունքը այն ամենի նկատմամբ, ինչը կատարվել է իրենց հարազատ հողի հետ և այսօր տեղի է ունենում մեր շուրջը։

Ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովայի բեմադրությունը, համադրելով մեկ դար առաջվա սուր հարցերին Մայակովսկու մոտեցումը և ժամանակակից դրսևորումների նկատմամբ Արցախի ձայնը, ստեղծել է էմոցիոնալ լարվածություն՝ հիացնելով  հանդիսատեսին, որոնցից շատերը չեն զսպել իրենց արցունքները։

Դահլիճում ներկաները՝ ժյուրիի անդամները, փառատոնի մասնակիցները և Մուրմանսկի բնակիչները, որոնց շարքում շատ էին տեղի հայերը, ներկայացումը ընդունել են հենց թատրոնի պատմության և անցած ոչ հեշտ ճանապարհի միջոցով, ինչը կարելի է քաղաքացիական սխրանք անվանել։

Ներկայացման ավարտից հետո բեմ է բարձրացել Մուրմանսկի մշակույթի կոմիտեի նախագահ, Ռուսաստանի թատերական գործիչների տարածաշրջանային բժանմունքի նախագահ Ելենա Կրինժինան, ով, հաջող ելույթի համար շնորհավորելով Հայաստանից եկած հյուրերին, խոսել է թատրոնի կողմից բնավորության դրսևորման և ռուս մեծ բանաստեղծի ստեղծագործությունների միջոցով սեփական զգացմունքների և դիրքորոշման հմուտ ներկայացման մասին։ Նա շնորհակալություն է հայտնել դերասաններին գեղեցիկ խաղի և բեմական հրաշալի խոսքի, իսկ ռեժիսոր Ժաննա Կրիկորովային՝ ներկայացման բարդ խնդիրների ինքնատիպ գեղարվեստական լուծումների համար։

Դիմելով դահլիճում ներկա ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավար, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրի Նավոյանին, հանձին նրա Ելենա Կրինժինան «Արկտիկական բեմ» փառատոնի կազմկոմիտեի անունից շնորհակալություն է հայտնել Մոսկվայի հայ համայնքին մշակութային ավանդույթների պահպանմանը նպաստելու և փառատոնին թատրոնի մասնակցությունը ապահովելու համար։

Մեկ շաբաթվա ընթացքում հինգ երկրի 14 թատրոններ Մուրմանսկի բեմերում ցուցադրել են իրենց լավագույն ներկայացումները, որոնք գնահատել է բարձրարվեստ ժյուրին՝ կազմված բեմի անվանի վարպետներից, թատերական գործիչներից, Ռուսաստանի առաջատար թատերագետներից։ Գործել է նաև այլընտրանքային ժյուրի, որը մրցույթային ներկայացումներին անկախ գնահատական է տվել։

Նոյեմբերի 22-ին փառատոնի հանդիսավոր փակման ժամանակ ժյուրիի կողմից  (նախագահ՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, Մոսկվայի «Et Cetera» թատրոնի առաջատար դերասանուհի Լյուդմիլա Դմիտրիևա) Ստեփանակերտի ռուսասկան դրամատիկական թատրոնը արժանացել է «Ռուսաց լեզվի պահպանման համար» հատուկ դիպլոմի։ Իսկ այլընտրանքային ժյուրին (ղեկավար՝ «Միասնական կամավորական կենտրոն» կազմակերպության դիտորդական խորհրդի նախահահ Եվգենյա Չիբիս) թատրոնին շնորհել է «Ռուսաց լեզվի և մշակույթի պահպանման և ներկայացման դրամատուրգիական հիմքի միջոցով քաղաքացիական ակտիվ դիրքորոշման դրսևորման համար» հատուկ դիպլոմը։

Փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը և դերասանները ակտիվորեն մասնակցել են թատերական արվեստի առաջատար գործիչների վարպետության դասերին և դասախոսություններին, ներկա են եղել փառատոնի մասնակից մյուս թատրոնների մրցութային ներկայացումներին։ Տեղի է ունեցել նաև թատրոնի հանդիպումը Մուրմանսկի հայ համայնքի հետ, որի համար, անշուշտ, «Արկտիկական բեմ» փառատոնին Հայաստանից թատերախմբի մասնակցությունը իրադարձություն է հանդիսացել։

Ռուսական Արկտիկայի մայրաքաղաքում գտնվելու ընթացքում ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Մուրմանսկի վարչակազմի և տեղի ստեղծագործական միավորումների ներկայացուցիչների հետ։ Հետագա համագործակցության զարգացման քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Մուրմանսկի թատերախմբերից մեկի Հայաստան այցի, հայկական բեմում նրա ելույթի և Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի հետ համատեղ հայ-ռուսական թատերական երիտասարդական ճամբարի կազմակերպման վերաբերյալ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930